"Ardshinbank" OJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
Խնդրահարույց վարկերի ուղեկցման բաժնի առաջատար մասնագետ
Full time
Yerevan
01 November 2026
Employment term Permanent
Category Banking/credit
Job description:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Խնդրահարույց վարկերի ուղեկցման բաժնի առաջատար մասնագետ /հասցե. Սասնա Ծռեր 3/: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- «Գործառնական օր» համակարգում դատական վճիռների հիման վրա ֆինանսական գործիքների և դրանց ապահովման միջոցների պայմանների, պարտավորությունների մեծությունների փոփոխությունների, ճշգրտումների դեպքում տվյալների մուտքագրում,
- «Գործառնական օր» համակարգում հաշտության համաձայնագրերի հիման վրա ֆինանսական գործիքների և դրանց ապահովման միջոցների պայմանների, պարտավորությունների մեծությունների փոփոխությունների, ճշգրտումների դեպքում տվյալների մուտքագրում,
- «Գործառնական օր» համակարգում ԴԱՀԿ/Սնանկության կառավարիչներից ստացված գումարներից պարտավորությունների մարումների կատարում,
- «Գործառնական օր» համակարգում գրավադրված գույքը Բանկին ի սեփականություն անցնելուց առաջացած գումարներից պարտավորությունների մարումների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
- Ունես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
- Ունես MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր իմացություն,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: