Ayb School
Armenia
Industry:
Education
Number of Employees:
50-200
Type:
Foundation
Date of Foundation:
2011
Գործառնական բաժնի օգնական
Full time
Yerevan
23 November 2024
Employment term Permanent
Category Administrative/office-work
Job description:
- Համակարգել դպրոցում գնումների գործընթացը՝ ներառյալ տարբեր բաժիններից եկած պատվերների համակարգումը, մատակարարներից գնահարցումների իրականացումը և խոշոր գնումների համար մրցույթների կազմակերպումը
- Աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման համար վարել համապատասխան փաստաթղթեր, ներառյալ՝ մատակարարների, ծնողների և այլ շահակիցների հետ պայմանագրերը, կատարողական ակտերը
- Պահպանել ամուր կապ շահակիցների հետ՝ փաստաթղթաշրջանառությունը սահմանված ժամկետներում և ճշգրիտ կազմակերպելու համար
- Վերահսկել պայմանագրային պարտավորությունների երկկողմանի կատարումը
- Կազմել դիմումներ պետական մարմիններ ներկայացնելու համար, հավաքագրել այլ անհրաժեշտ փաստաթղթեր
- Կազմակերպել դպրոցի գույքագրման գործընթացը՝ համագործակցելով այլ աշխատակիցների հետ
- Մասնակցել բյուջետավորման գործընթացին
- Իրականացնել ֆինանսական տվյալների վերլուծություն՝ որոշումների կայացմանը աջակցելու նպատակով
- Աջակցել ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը
- Իրականացնել ընթացիկ փաստաթղթավորման աշխատանքներ (սկանավորում, ֆայլավորում և այլն)
- Իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություններ՝ ապահովելով բաժնի հաշվետվողականությունը
- Մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումներին՝ դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում
- Շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ
Required qualifications
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ իրավագիտության ոլորտում
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառական գիտելիքներ, մասնավորապես՝ MS Office-ի հմուտ կիրառման գիտելիքներ
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Քննադատական, վերլուծական մտածողություն
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն
- Սխալների բացահայտում
- Պատասխանատվության զգացում և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն
- Հաղորդակցության հմտություններ
- Վերջնաժամկետներին հետևելու կարողություն