Please Wait ...

Ayb School

Armenia

39059

views

102

job history

Industry:

Education

Number of Employees:

50-200

Type:

Foundation

Date of Foundation:

2011

Ֆիզիկայի ուսուցիչ

Full time

Yerevan

Employment term Permanent

Category Education/training

Job description:

«Այբ» դպրոցի ուսուցիչն ուսուցչությունը համարում է իր կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլև Հայաստանի ապագան կերտելու գրավական։ Նա խորությամբ տիրապետում է իր առարկային և դրա դասավանդման յուրահատկություններին, ունի անհրաժեշտ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ, գիտի աշակերտի տարիքային առանձնահատկություններն ու հոգեբանությունը, հաջողությամբ օգտագործում է ՏՀՏ-ն դասավանդման մեջ։ Ուսուցման ընթացքում կարողանում է խթանել աշակերտների սովորելու կարողություններն ու հմտությունները, հոգ տանում աշակերտների դաստիարակության, արժեհամակարգի ձևավորման մասին։ Ուսուցչի նպատակն է հասկանալ յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքները և տարբեր մոտեցումներ ու կրթական գործիքներ կիրառել աշակերտների ոգևորությունը, ուսումնական շահադրդվածությունը և սովորելու նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: «Այբ» դպրոցի ուսուցչից ակնկալվում է հանդես գալ որպես «Այբ» դպրոցի առաքելության կրող և աշխատել ըստ դպրոցի որդեգրած արժեքների ու սկզբունքների։

Job responsibilities
  • Հետևողականորեն նպաստել «Այբ» դպրոցի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանն ու կերտմանը, նրա մեջ արժեքային համակարգի ձևավորմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա
  • Ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների օրինակով և վայելուչ պահվածքով
  • Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտի նկատմամբ, ուշադիր լինել նրա պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրա առողջության ու անվտանգության մասին
  • Հարգել և պաշտպանել աշակերտի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը
  • Բացահայտել, դիտարկել, հետազոտել և գնահատել աշակերտի ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքները
  • Զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը և ստեղծագործական ունակությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները
  • Ուսուցանել՝ հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, տարիքային առանձնահատկությունները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի կարողություններն ու ձեռքբերումները
  • Համագործակցել դասվարների, դասավանդող մյուս ուսուցիչների, դպրոցի հոգեբանների և աշակերտական համայնքի համակարգողների հետ
  • Համագործակցել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական համայնքների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում
  • Մասնակցել աշակերտական նախագծերի ընթացիկ աշխատանքներին, դրանց պաշտպանությանը և գնահատմանը
  • Դպրոցում ընդունված կարգով և նախատեսված ժամկետներում ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, հմտությունների, կարողությունների ու պահվածքի վերաբերյալ
  • Գրանցել աշակերտների հաճախումները համապատասխան հարթակներում, փաստաթղթերում, անհրաժեշտության դեպքում վերահսկել
  • Կազմել դասավանդվող առարկայի նկարագիրն ըստ դպրոցի սահմանած ձևաչափի, կազմել դասապլաններ, նախապատրաստել դասերը և ուսումնառությունն իրականացնել ըստ ուսումնական ծրագրի, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում
  • Տրամադրել դասավանդման հետ կապված անհրաժեշտ տեղեկույթ ու խորհրդատվություն դպրոցի նշանակած պատասխանատու անձին
  • Լիարժեք մասնակցել առարկայախմբի քննարկումներին, դպրոցի ուսուցչական և աշխատանքային խորհրդակցություններին
  • Ուսումնասիրել, վերանայել ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը
  • Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ և մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ
  • Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ
  • Ներգրավվել դպրոցում տարբեր հերթապահությունների, արտադասարանական միջոցառումների մեջ
  • Մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործընթացում
  • Հետևել դպրոցի կանոնադրական ու ներքին իրավական փաստաթղթերին և աշխատանքը կազմակերպել ըստ այդ փաստաթղթերով սահմանված պահանջների

Required qualifications
  • Բակալավրի աստիճան ֆիզիկա մասնագիտացմամբ (մագիստրոսի աստիճանը կամ գիտական կոչումը կդիտվի որպես առավելություն)
  • Դասավանդման վերապատրաստումների առկայություն (կդիտվի որպես առավելություն)
  • Առարկայական պատշաճ գիտելիքներ և դասավանդման գործնական հմտություններ
  • Տարբեր կրթական մեթոդների և ձևերի մասին տեղեկացվածություն
  • Դասարանի կառավարման գիտելիքներ և հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ
  • Հետազոտական և փորձարարական հմտություններ
  • Սեփական մանկավարժական փորձառությունը վերլուծելու և գնահատելու կարողություններ
  • Նորարար և ստեղծագործական միտք
  • Արագ արձագանքելու և միաժամանակ մի քանի անելիքի վրա կենտրոնանալու կարողություն
  • Հայերենի լավ իմացություն
  • Անգլերենի լավ իմացություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Համբերատարություն
  • Հուզական բանականություն
  • Համակարգչային և ուսումնառության մեջ արդի տեխնոլոգիաների կիրառման հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ