Baklachoff Collection
Armenia
Industry:
Tourism/Hospitality/Entertainment
Number of Employees:
500-1500
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2000
Ֆինանսական բաժնի ղեկավար
Full time
Yerevan
Employment term Freelance
Category Finance Management
Job description:
Baklachoff collection-ը աշխատանքի է հրավիրում փորձառու ֆինանսական մասնագետի, ով պատասխանատու կլինի ամբողջ ընկերության ֆինանսական ներքին և արտաքին գործընթացների համար:
Job responsibilities
- Պատասխանատու է ընկերության ընդհանուր ֆինանսական քաղաքականության, ընկերության բյուջեի պլանավորման և ներքին ֆինանսական վերահսկողության համար
- Պատասխանատու է բյուջեի և ընկերության ծախսերի վերահսկողության համար
- Հետևում է շուկայական գներին
- Մշակում է ֆինանսական հաշվետվությունները ընկերության պահանջներին համապատասխան
- Վերլուծում է ընկերության շահութաբերության աստիճանը ծախսերի կառուցվածքի հիման վրա
- Կատարում է համապատասխան հաշվապահական ծրագրերով մուտքեր, կազմել պահանջվող հաշվետվություններ
- Ուսումնասիրում է շուկայի ինֆլյացիոն և դեֆլյացոն ռիսկերը
- Վերադաս ղեկավարներին տեղեկացնում է ընկերության ֆինանսական դրության, հետագա փոփոխությունների միտումների, ֆինանսական գործառնությունների արդյունքների վերաբերյալ
- Պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվետվությունների ճշգրիտ վարման, ինչպես նաև անհրաժեշտ հաշվապահական հաշվետվությունների և փաստաթղթերի պատրաստման համար
- Կազմակերպում է ընկերության հաշվապահական հաշվառումը և վերահսկում կատարումը
- Ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող բաժինը
Required qualifications
- Առնվազն 4 տարվա ֆինանսական և հաշվապահական հաշվառման փորձի առկայությունը պարտադիր է
- Ֆինանսական/տնտեսական/հաշվապահական բարձրագույն կրթություն
- Խորացված մասնագիտական գիտելիքներ
- ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն
- Ռուսերեն և Անգլերեն լեզուների միջին/մասնագիտական իմացություն