Ayb School
Armenia
Industry:
Education
Number of Employees:
50-200
Type:
Foundation
Date of Foundation:
2011
Դասվար
Full time
Yerevan
Employment term Permanent
Category Education/training
Job description:
«Այբ» դպրոցի դասվարն ուսուցչությունը համարում է իր կոչումը, իսկ կրթությունը՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլև Հայաստանի ապագան կերտելու գրավական։ Նա խորությամբ տիրապետում է իր առարկային և առարկայի դասավանդման յուրահատկություններին, ունի անհրաժեշտ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ, գիտի աշակերտի տարիքային առանձնահատկություններն ու հոգեբանությունը, հաջողությամբ օգտագործում է ՏՀՏ-ն դասավանդման մեջ։ Ուսուցման ընթացքում կարողանում է խթանել աշակերտների սովորելու կարողություններն ու հմտությունները, հոգ է տանում աշակերտների դաստիարակության, արժեհամակարգի ձևավորման մասին։ Դասվարի նպատակն է հասկանալ յուրաքանչյուր աշակերտի անհատական կարիքները և տարբեր մոտեցումներ ու կրթական գործիքներ կիրառել աշակերտների ոգևորությունը, ուսումնական շահադրդվածությունը և սովորելու նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: «Այբ» դպրոցի դասվարից ակնկալվում է հանդես գալ որպես «Այբ» դպրոցի առաքելության կրող և աշխատել համաձայն դպրոցի որդեգրած արժեքների ու սկզբունքների։
Job responsibilities
- Դասավանդել մայրենի, մաթեմատիկա և տեխնոլոգիա առարկաները
- Հետևողականորեն նպաստել «Այբ» դպրոցի աշակերտի՝ որպես անհատի ձևավորմանն ու կերտմանը, նրա մեջ արժեքային համակարգի ձևավորմանը՝ հիմնվելով «Այբ»-ի աշակերտի նկարագրի սկզբունքների վրա, ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ դասվարը կրթում ու դաստիարակում է աշակերտին սեփական արարքների օրինակով և վայելուչ պահվածքով
- Ցուցաբերել հոգածու վերաբերմունք աշակերտի նկատմամբ, ուշադիր լինել նրա պահվածքին ու կարգապահությանը, հոգ տանել նրա առողջության ու անվտանգության մասին
- Առավոտյան դիմավորել, իսկ դասերից հետո ճանապարհել աշակերտներին
- Հարգել և պաշտպանել աշակերտի իրավունքներն ու ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը
- Բացահայտել, դիտարկել, հետազոտել և գնահատել աշակերտի ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքները
- Կազմակերպել և անցկացնել անհատական հանդիպումներ աշակերտների հետ
- Հիմնական դասերից հետո հեքիաթներ կարդալ, խաղեր խաղալ, մուլտդիտումներ կազմակերպել, աշակերտների հետ հավաքել դասասենյակը, աշակերտներին ներգրավել այլ կրթական զբաղմունքների մեջ
- Վերահսկել աշակերտներին դասամիջոցներին, կազմակերպել խաղեր
- Զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը և ստեղծագործական ունակությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները
- Դպրոցում ընդունված կարգով և նախատեսված ժամկետներում ներկայացնել հաշվետվություն աշակերտների ուսումնական առաջընթացի, հմտությունների, կարողությունների ու պահվածքի վերաբերյալ
- Համագործակցել մյուս դասավանդող դասվարների, դպրոցի հոգեբանների և աշակերտական համայնքի համակարգողների հետ աշակերտների կրթության և դաստիարակության հարցում
- Վարել ծնողների հետ նամակագրություն, մշտապես տրամադրել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկույթ
- Գրանցել աշակերտների հաճախումները համապատասխան հարթակներում, փաստաթղթերում, անհրաժեշտության դեպքում վերահսկել
- Կազմել դասավանդվող առարկաների նկարագրերն ըստ դպրոցի սահմանած ձևաչափի, կազմել դասապլաններ, նախապատրաստել դասերը և ուսումնառությունն իրականացնել ըստ ուսումնական ծրագրի, կազմել տարաբնույթ առաջադրանքներ, կատարել ձևավորող և ամփոփիչ գնահատում
- Ուսուցանել հաշվի առնելով աշակերտների կրթական կարիքները, տարիքային առանձնահատկությունները, առանձին աշակերտների ու աշակերտական խմբերի կարողություններն ու ձեռքբերումները
- Ուսումնասիրել, վերանայել ու մշակել առարկայական ծրագրերի բովանդակությունը, մասնակցել գնահատման քաղաքականության և ընթացակարգերի քննարկմանն ու մշակմանը
- Պատրաստել տարրական դպրոցի ուսումնաօժանդակ նյութեր, վերանայել և թարմացնել դրանք
- Մասնակցել փոխադարձ դասալսումների՝ փորձի փոխանակման նպատակով, տալ և ստանալ դիտարկումներ ու մեկնաբանություններ աշխատանքի վերաբերյալ
- Համագործակցել դպրոցի մանկավարժական, ծնողական համայնքների, ինչպես նաև դպրոցի այլ աշխատողների հետ՝ հանդիսանալով կապող և համախմբող օղակ
- Կազմակերպել և իրականացնել դպրոցական և/կամ դասարանական միջոցառումներ, էքսկուրսիաներ
- Մասնակցել կրթական տարբեր դասընթացների, շարունակաբար զբաղվել մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմամբ, կատարել սեփական փորձառության հետազոտություններ
Required qualifications
- Բարձրագույն կրթություն՝ տարրական դասարանների մանկավարժի որակավորմամբ
- Տարրական դասարաններում դասավանդելու առնվազն չորս տարվա փորձ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Առարկայական պատշաճ գիտելիքներ և դասավանդման գործնական հմտություններ
- Դասարանի կառավարման գիտելիքներ և հմտություններ
- Սեփական մանկավարժական փորձառությունը վերլուծելու և գնահատելու կարողություններ
- Նորարար և ստեղծագործական մոտեցում
- Արագ արձագանքելու և միաժամանակ մի քանի անելիքի վրա կենտրոնանալու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հոգատարություն
- Համբերատարություն
- Հուզական բանականություն
- Վերլուծական մտածելակերպ
- Համակարգչային հմտություններ և ուսումնառության մեջ արդի տեխնոլոգիաների կիրառում
- Ժամանակի կառավարման հմտություններ