"Ardshinbank" OJSC
Armenia
Industry:
Finance/Banking/Insurance
Number of Employees:
1500-2000
Type:
LLC/OJSC/CJSC
Date of Foundation:
2003
Դարձիր Բանկիր/Նոյեմբերյան
Full time
Noyemberyan
08 November 2026
Employment term Temporary
Category Banking/credit
Job description:
Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին `
- ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
- ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ,
- ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին,
- ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ,
- երկամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը՝ այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Required qualifications
Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.
- տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին
- ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
- ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Additional information
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա, հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Դարձիր Բանկիր_Նոյեմբերյան»: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլոր պայմաններին։