ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
Ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրման տարեթիվ`
1993
Վերլուծաբան-վերահսկող/Ֆինանսական դիտարկումների կենտրոն/Ռազմավարական վերլուծության և վերահսկողության բաժին
Ամբողջ դրույք
Երևան
20 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Այլ
Կատեգորիա Ֆինանսների կառավարում
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք Վերլուծաբան-վերահսկող, ով պատասխանատու կլինի ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում ռազմավարական վերլուծությունների իրականացման, ռազմավարության գործողությունների ծրագրերի կազմման, դրա մոնիտորինգի իրականացման, ինչպես նաև որոշ խումբ ոչ ֆինանսական հաստատությունների նկատմամբ ռիսկահենք վերահսկողության իրականացման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Կատարում է հաշվետու անձանց ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի բացահայտման, գնահատման և վերանայմանն ուղղված աշխատանքներ:
- Իրականացնում է հաշվետու անձանց ռիսկահենք վերահսկողություն հեռակա վերահսկողության կամ տեղերում ստուգումների եղանակով՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության համապատասխանությունը ստուգելու նպատակով, կազմում է հաշվետվություններ ռիսկահենք վերահսկողության արդյունքներով:
- Իրականացնում է հաշվետու անձանց ռիսկահենք վերահսկողության ձեռնարկի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի մշակման և վերանայման աշխատանքներ
- Իրականացնում է հաշվետու անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելուն ուղղված միջոցառումներ՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում:
- Կատարում է ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ ռիսկերի ազգային գնահատման նախապատրաստման հետ կապված աշխատանքները, համակարգում է իրավասու մարմինների հետ այդ աշխատանքների իրականացումը, իրականացնում է վերլուծություններ, կազմում է ռիսկերի գնահատման հաշվետվություն:
- Կատարում է ռազմավարական (թեմատիկ) վերլուծություններ՝ հիմնվելով ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ բարձր ռիսկի չափանիշների, ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ հաճախ հանդիպող դեպքերի (մեթոդների, սխեմաների) կամ միտումների վերաբերյալ տվյալների վրա:
- Կազմում է ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարությունը, իրականացնում է ՓԼ/ԱՖ/ ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մոնիտորինգ, կազմում է մոնիտորինգի հաշվետվություն
- Իրականացնում է հաշվետու անձանց ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պահանջների իրազեկման աշխատանքնե
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման, իրավաբանության կամ հարակից ոլորտներում
- 2 տարվա փորձառություն, որից ցանկալի է 1 տարին միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում կամ մասնավոր հատվածում ռիսկերի գնահատման, հետազոտական կամ վերլուծական աշխատանքների կատարման կամ վերահսկողական գործառույթի փորձով և 1 տարի ՝ ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտում
- ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտի միջազգային փաստաթղթերի և ներպետական օրենսդրության իմացություն
- ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ դեմ պայքարի ոլորտի ազգային ռազմավարությունների իմացություն
- ՓԼ/ԱՖ/ԶՈԶՏՖ միջազգային և ազգային տիպաբանությունների և միտումների իմացություն
- Հաշվետվություն տրամադրող անձանց գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
- Տնտեսագիտության, հաշվապահության և վիճակագրության ընդհանուր տեսության գիտելիքներ
- Վիճակագրական տվյալների և վերլուծական գործիքների հետ աշխատելու հմտություններ
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն
Ինչպես նաև.
- Գաղտնիք պարունակող տվյալների հետ աշխատելու ունակություն
- Հաղորդակցվելու հմտություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն