Խնդրում ենք սպասել ...

Acba Bank OJSC

Հայաստանի Հանրապետություն

174757

դիտում

1351

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1996

Վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

13 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա Վարկային ռիսկի կառավարման թիմին։

Աշխատանքային պարտականություններ
  • Գնահատել ՖՀՄՍ 9 ստանդարտի պահանջներին համապատասխան ֆինանսական խմբի վարկային ռիսկի ակնկալվող կորստի մեծությունը,
  • Իրականացնել վարկային ռիսկի գծով սթրես թեստավորում (այդ թվում՝ միկրոպրուդենցիալ և հակադարձ) և սցենարային վերլուծություններ, գնահատել սթրեսային իրավիճակի հավանականության միջակայքը և ապահովել արդյունքների հետադարձ ստուգման գործընթացը (backtesting),
  • Իրականացնել վարկերի գնագոյացման վարկային ռիսկի գործոնի գնահատում,
  • Մշակել և օպտիմալացնել հաճախորդների վարկային ռիսկի գնահատմանն առնչվող տվյալների բազաներ, հավաքագրել համապատասխան տվյալները և վերջիններիս օգնությամբ իրականացնել վարկային ռիսկին առնչվող վերլուծություններ,
  • Մաթեմատիկական/վիճակագրական մոդելների և մեթոդների կիրառմամբ իրականացնել հաճախորդների ինչպես անհատական, այնպես էլ Բանկի պորտֆելի վարկային ռիսկի մակարդակի գնահատմանն առնչվող վերլուծություններ, ապահովել վերջիններիս սպասարկումը և ավտոմատացումը,
  • Վարկային ռիսկին առնչվող վերը նշված համակարգերի, մոդելների համար մշակել արդյունավետության գնահատման և հետթեստավորման ավտոմատացված համակարգեր,
  • Մասնակցել վարկային ռիսկի գծով սահմանաչափերի և նպատակակետերի սահմանման գործընթացին, մշակել պարբերական մոնիթորինգի համակարգ վերջիններիս վերահսկման նպատակով,
  • Բացահայտել և գնահատել նոր ֆինանսական գործիքների ներդրման հետ կապված հնարավոր վարկային ռիսկը, հանդես գալ վերջիններիս զսպման և կանխարգելման առաջարկություններով։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան տվյալագիտության/մաթեմատիկայի/ վիճակագրության, քանակական ֆինանսների ոլորտներում
  • Վիճակագրական և էկոնոմետրիկական մոդելների մշակման և զարգացման կարողություն
  • Հետ թեստավորման, բենչմարքինգի, սթրես-թեստավորման և զգայունության անալիզի մեթոդների իմացություն
  • Python և SQL իմացություն մոդելների և տվյալների հետ աշխատելու համար
  • Վիճակագրական ծրագրային փաթեթների հետ աշխատելու ունակություն
  • Մեծ տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում