Ucom CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Հեռահաղորդկացություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2009
Վաճառքի և սպասարկման մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր
Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք վաճառքի և սպասարկման մասնագետ Երևան քաղաքի սպասարկման կենտրոններում աշխատելու համար:
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Դու կունենաս՝
-
Աճելու, զարգանալու և մասնագիտանալու մեծ հնարավորություն, մասնագիտական դասընթացներ,
-
Ստեղծագործ պրոֆեսիոնալ թիմակիցներ, որոնք միշտ կիսվում են գիտելիքներով և ոլորտի փորձով,
-
Տարեկան լրացուցիչ 6 վճարվող հանգստյան օրեր (Day off),
-
Հեռախոսահամարը Ucom կորպորատիվ փաթեթի մեջ ընդգրկելու և ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն,
-
Ucom բոլոր ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն,
-
Բժշկական ապահովագրություն և այլ արտոնություններ։
Աշխատանքի ընթացքում պետք է՝
-
Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկատվություն,
-
Լինել բաժանորդների տարատեսակ պահանջների և հարցերի լուծման փորձագետ,
-
Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք,
-
Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։
Հաջողելու համար պետք է՝
-
Աճելու, զարգանալու ցանկություն,
-
Գրագետ խոսք, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
-
MS Office իմացություն, համակարգչային ծրագրերն արագ յուրացնելու պատրաստակամություն,
-
Հաղորդակցման ճկունություն և թիմում աշխատելու ունակություն։
Լրացուցիչ տեղեկություն
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար պարզապես սեղմի’ր Apply now/Դիմել հիմա կոճակը կամ ուղարկի՛ր ինքնակենսագրական career@ucom.am էլ․հասցեին։