Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

615213

դիտում

3266

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

UI/UX Դիզայներ

Ամբողջ դրույք

Երևան

06 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա UI/UX/գրաֆիկ դիզայն

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող UI/UX դիզայներ: Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Ստեղծել վիզուալ ներդաշնակ և ինտուիտիվ ինտերֆեյսներ, որոնք համապատասխանում են ընկերության ապրանքանիշի ինքնությանը,
  • Իրականացնել խորը հետազոտություն՝ հասկանալու համար օգտատերերի վարքագիծը, կարիքները, խնդրահարույց կետերը և ապահովել user-centric դիզայն լուծումներ,
  • Սերտորեն համագործակցել թվային զարգացման համար պատասխանատու թիմի հետ, որի մեջ մտնում են նախագծերի ղեկավարներ, ծրագրավորողներ և այլ դիզայներներ,
  • Օգտագործել design-systems՝ մի քանի տարբեր նախագծերում նույն ոճն ու դետալավորումը պահպանելու համար,
  • Մշակել wireframe-եր, mockup-եր և prototype-եր՝ դիզայնի կոնցեպտը լավագույնս ներկայացնելու համար,
  • Հետևել և մշտապես կիրառել նոր միտումները և տեխնիկան դիզայնի մեջ՝ բարձր UI/UX որակ ապահովելու համար,
  • Առաջարկել ոչ ստանդարտ դիզայներական լուծումներ, որոնք օգտատերերի փորձառությունն ավելի արդյունավետ են դարձնում,
  • Մշտապես աշխատել թիմի հետ զուգահեռ, պարբերաբար տեղեկատվություն տրամադրել ընթացիկ գործերի և նախագծերի մասին՝ ժամկետային կարգավորումներն անխախտ պահելու համար,
  • Ստեղծել և պահպանել նախագծային ֆայլերը, ներառյալ ոճային ուղեցույցները, նախագծման սկզբունքները և դիզայնի հիմնավորումը՝ նախագծերի համաձայնեցվածությունն ապահովելու նպատակով,
  • Նախագծել user flow, նավիգացիոն կառուցվածքները և ինֆորացիոն ճարտարապետությունը՝ թվային հարթակներից օգտվողների գործողություններն օպտիմալացնելու համար,
  • Կազմել և վերլուծել A/B թեսթեր՝ տարբեր նախագծային լուծումների արդյունավետությունը գնահատելու և տվյալների վրա հիմնված բարելավումներ կատարելու համար:

Դիմիր եթե.

  • Ունես կրթություն գրաֆիկական դիզայնի, Interaction Design-ի, Human-Computer Interaction-ի կամ հարակից ոլորտներում,
  • Ունես 3+ տարվա փորձ UI/UX դիզայնի ոլորտում,
  • Ունես դիզայն գործիքների և ծրագրերի իմացություն, ինչպիսիք են Sketch, Adobe XD, Figma կամ InVision,
  • Ունես բջջային հարթակների (iOS, Android) դիզայնի, դրանց հատուկ օրինաչափությունների և ուղեցույցների լավ իմացություն,
  • Ունես բազմալեզու հավելվածների համար ինտերֆեյսի դիզայնի հմտություն՝ հաշվի առնելով տարբեր լեզուների և մտածելակերպի առանձնահատկություններ,
  • Ունես ստեղծագործական մտածելակերպ և շրջանակից դուրս մտածելու կարողություն՝ յուրահատուկ դիզայներական լուծումներ ստանալու համար,
  • Ունես user-centric դիզայնի սկզբունքների և պրակտիկայի լավ իմացություն,
  • Ունես հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ, բազմաֆունկցիոնալ թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Ունես front-end տեխնոլոգիաների իմացություն, ինչպիսիք են HTML-ը, CSS-ը և JavaScript-ը /կդիտարկվի որպես առավելություն/,
  • Ունես փորձ կամ գիտելիքներ բանկային ոլորտում /կդիտարկվեն որպես առավելություն/:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Մասնագիտական հմտություններ
Sketch InVision Figma Adobe XD