Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Թղթակցային հարաբերությունների կառավարման բաժնի մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
31 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Թղթակցային հարաբերությունների կառավարման բաժնի մասնագետի աշխատատեղը։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել միջազգային SWIFT փոխանցումների պարտադիր վավերապայմանների մշակում, ստուգում և հաստատում, ճանապարհի ընտրություն,
- Համապատասխանեցնել գործարքները SWIFT միջազգային ստանդարտներին, թղթակից բանկերի կողմից սահմանված պահանջներին,
- Իրականացնել փոխանցումների հետ կապված ընթացիկ գործառույթներ, վարել հարցումներ թղթակից բանկերի հետ,
- Վերլուծել միջազգային փոխանցումների գործընթացները, պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել առաջարկներ դրանք բարելավելու համար,
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Բանկային համակարգի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ (միջազգային փոխանցումների կամ թղթակցային հաշիվների սպասարկման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն)
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Ճշտապահորեն, արագ և ուշադիր աշխատելու կարողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն
- SWIFT Alliance համակարգի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Ժամկետներում և լարված աշխատելու ունակություն
- Համակարգչային ծրագրերին արագ տիրապետման հմտություն
- Պատասխանատվության բարձր զգացում