Խնդրում ենք սպասել ...

Acba Bank OJSC

Հայաստանի Հանրապետություն

174679

դիտում

1351

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1996

Տեխնիկական աջակցման մասնագետ (Արարատի մարզ)

Ամբողջ դրույք

Արարատ

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Ակբա բանկը փնտրում է Ռեգիոնալ տեխնիկական աջակցման մասնագետ։
Աշխատանքը ենթադրում է Ակբա բանկի՝ Արարատ մարզի բոլոր մասնաճյուղերի տեխնիկական սպասարկում և աջակցում։

Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել նոր աշխատակայանների և հարակից այլ սարքերի տեղադրում, առկա աշխատող համակարգչային տեխնիկայի մշտական մոնիթորինգ,
  • իրականացնել հերթերի համակարգերի տեղադրում և սպասարկում՝ ապահովելով դրանց անխափան գործարկումը և աշխատանքը,
  • իրականացնել մասնաճյուղերի Սերվերային հանգույցների և հանգույցների անխափան սնուցման սարքերի պարբերական սպասարկում,
  • իրականացնել Բանկի կառուցվածքային մալուխային համակարգերի, անվտանգության համակարգերի իրագործման/մոնտաժման աշխատանքներ,
  • հաշվառել և ապահովել համակարգչային տեխնիկայի տեղափոխումը Տեխնիկական աջակցման բաժին կամ Սերվիս կենտրոն՝ սպասարկման կամ վերնանորոգման նպատակով,
  • հետևել համակարգչային տեխնիկայի մինիմալ պահանջներին և պիտանելիության ժամկետներին, անհրաժեշտության դեպքում հզորացնել տվյալ համակարգչային տեխնիկան՝ ըստ սահմանված ընթացակարգի,
  • իրականացնել ընդհանուր և կիրառական ծրագրային ապահովման տեղակայում, ապահովել ծրագրային ապահովումների, օպերացիոն համակարգերի միանմանությունը մասնաճյուղում՝ համաձայն սահմանված պահանջների,
  • իրականացնել հերթերի կառավարման համակարգերի և տեղեկատվական վահանակների համապատասխան ծրագրային ապահովման տեղակայում և սպասարկում՝ ապահովելով անխափան գործարկումը և աշխատանքը,
  • իրականացնել բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների համապատասխան ծրագրային ապահովման տեղակայում և տեխնիկական սպասարկում,
  • հաշվարկել անհրաժեշտ ցանցային նյութերի քանակը ըստ սահմանված KPI-ների,
  • ապահովել ցանցային հանգույցների անխափան աշխատանքը և շաբաթական կտրվածքով տրամադրել տեղեկատվություն առաջացած խնդիրների վերաբերյալ,
  • ապահովել համակարգչային տեխնիկայի միացումը կառուցվածքային մալուխային համակարգին՝ պահպանելով սահմանված համապատասխան տեսքը,
  • ներկայացնել հաշվետվություն ամսեկան պարբերականությամբ Ռեգիոնալ տեխնիկական աջակցման թիմ լիդերին՝ մարզում առկա գործող համակարգչային տեխնիկայի վիճակի և առաջացած խնդիրների վերաբերյալ,
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն,
  • Օտար լեզուների իմացություն (ցանկալի է),
  • Թվային հմտություններ,
  • Համակարգչային տեխնիկայի հիմնական գիտելիքներ,
  • MS Windows ընտանիքի օպերացիոն հա­մա­կարգերի հիմնական գիտելիքներ,
  • MS Office ծրագրային ապահովման հիմ­նա­կան գիտելիքներ,
  • Բանկի և այլ ստանդարտ ծրագրային ապա­հովման հիմնական գիտելիքներ։