ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
Ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրման տարեթիվ`
1993
Վերահսկող/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Միկրոֆինանսական կազմակերպությունների վերահսկողության բաժին
Ամբողջ դրույք
Երևան
12 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Այլ
Կատեգորիա Ֆինանսների կառավարում
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք վերահսկողի, ով ներգրավված կլինի վարկային կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման, առկա ռիսկերի բացահայտման և գնահատման, ինչպես նաև դրանց կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքներում։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել վարկային կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի նկատմամբ հեռակա վերահսկողության աշխատանքներ
- Մասնակցել վարկային կազմակերպություններում, գրավատներում և փոխանակման կետերում իրականացվող տեղային ստուգումներին
- Մասնակցել վարկային կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի լիցենզավորման և գրանցման հետ կապված գործառնությունների իրականացմանը
- Մասնակցել վարկային կազմակերպությունների, գրավատների և փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին
- Իրականացնել նախագծերից և այլ ոչ ընթացիկ աշխատանքներից բխող գործառույթներ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
- Վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակաման կետերի, օրենսդրության իմացություն
- Հաշվապահության և բանկային գործի վերաբերյալ իմացություն
- Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն
Ինչպես նաև.
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
- Ճկունություն
- Վերլուծական մտածողություն
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Բանակցելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն