Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
16 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա մեր թիմին որպես շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի մասնագետ։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով հաշվետվությունները սահմանված ժամկետներում,
- Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սթրես թեստեր և սցենարային վերլուծություններ, գնահատել սթրեսային իրավիճակի հավանականության միջակայքը և իանացնել արդյունքների հետադարձ ստուգման գործընթացը (backtesting),
- Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով ռիսկի ախորժակների մշակման գործընթացին, ռիսկի ախորժակների պահպանման նկատմամբ իրականացնել հսկողություն,
- Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սահմանաչափերի և նպատակակետերի մշակման գործընթացին, պարբերական մոնիթորինգ իրականացնել տվյալ սահմանաչափերի և նպատակակետերի գծով,
- Ուսումնասիրել մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան և հնարավոր ապագա միտումները,
- Իրականացնել գործոնային վերլուծություններ և կառուցել համապատասխան էկոնոմետրիկական մոդելներ,
- Իրականացնել ահազանգներ շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով,
- Իրականացնել հաճախորդների վարքագծային վերլուծություններ արտարժութային, տոկոսադրույքի և իրացվելիության հնարավոր ռիսկերի տեսանկյունից։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական և/կամ մաթեմատիկական ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձի առկայություն համապատասխան ոլորտում,
- Մեծ տվյալների բազաների հետ աշխատելու և վիճակագրական վերլուծությունների իրականացման հմտություններ,
- էկոնոմետրիկական մոդելների գնահատման հմտություններ,
- Տվյալների վերլուծության ծրագրերի կամ վիճակագրական փաթեթների բազային մակարդակի իմացությունը կդիտվի որպես առավելություն (SQL, Python, Eviews, Stata և այլն),
- Անգլերեն լեզվի տիրապետման լավ մակարդակ (մասնագիտական գրականությունից օգտվելու, հաղորդակցվելու հմտություններ),
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն։