Խնդրում ենք սպասել ...

Acba Bank OJSC

Հայաստանի Հանրապետություն

163583

դիտում

1332

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1996

Շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

16 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա մեր թիմին որպես շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի մասնագետ։

Աշխատանքային պարտականություններ
  • Կազմել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով հաշվետվությունները սահմանված ժամկետներում,
  • Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սթրես թեստեր և սցենարային վերլու­ծու­թյուն­ներ, գնահատել սթրեսային իրավիճակի հավանականության միջակայքը և իանացնել ար­դ­յունք­ների հետադարձ ստուգման գործընթացը (backtesting),
  • Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով ռիսկի ախորժակների մշակման գործընթացին, ռիսկի ախորժակների պահպանման նկատմամբ իրականացնել հսկողություն,
  • Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սահմանաչափերի և նպատակակետերի մշակման գործընթացին, պարբերական մոնիթորինգ իրականացնել տվյալ սահմանաչափերի և նպատակակետերի գծով,
  • Ուսումնասիրել մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան և հնարավոր ապագա մի­տում­ները,
  • Իրականացնել գործոնային վերլուծություններ և կառուցել համապատասխան էկոնո­մե­տրի­կա­կ­ան մոդելներ,
  • Իրականացնել ահազանգներ շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով,
  • Իրականացնել հաճախորդների վարքագծային վերլուծություններ արտարժութային, տո­կո­ս­ա­դրույքի և իրացվելիության հնարավոր ռիսկերի տեսանկյունից։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական և/կամ մաթեմատիկական ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձի առկայություն համապատասխան ոլորտում,
  • Մեծ տվյալների բազաների հետ աշխատելու և վիճակագրական վերլուծությունների իրա­կա­­նացման հմտություններ,
  • էկոնոմետրիկական մոդելների գնա­հատ­ման հմտություններ,
  • Տվյալների վերլուծության ծրագրերի կամ վիճակագրական փաթեթների բազային մակարդակի իմացությունը կդիտվի որպես առավելություն (SQL, Python, Eviews, Stata և այլն),
  • Անգլերեն լեզվի տիրապետման լավ մակարդակ (մասնագիտական գրականությունից օգտվելու, հաղորդակցվելու հմտություններ),
  • Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն։
Անձնական հմտություններ
Ուշադիր Վերլուծական հմտություններ Թիմում աշխատելու ունակություն