Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

943123

դիտում

3740

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Ավագ մասնագետ, Ներքին հաղորդակցության բաժին

Ամբողջ դրույք

Երևան

18 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր

Կատեգորիա Մարդկային ռեսուրսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք մասնագետի, ով պատասխանատու կլինի կազմակերպության ներսում արդյունավետ, հետաքրքիր և մարդակենտրոն հաղորդակցության ձևավորման ու իրականացման համար։ Նա կստեղծի և կտարածի բովանդակություն, կներկայացնի կազմակերպության մշակույթն ու արժեքները, կօգնի աշխատակիցներին ավելի լավ հասկանալ կազմակերպության նպատակները, նախաձեռնություններն ու փոփոխությունները՝ նպաստելով նրանց տեղեկացվածությանն ու ներգրավվածությանը։

Աշխատանքային պարտականություններ
  • Ներքին հաղորդակցության պլանավորում և իրականացում։ Մշակել և վարել հաղորդակցության տարեկան պլանն ու օրացույցը՝ հաշվի առնելով կազմակերպության բիզնես, ՄՌԿ և մշակութային առաջնահերթությունները։
  • Մշակութային նախաձեռնությունների իրականացում։ Մշակել և իրականացնել գաղափարներ ու արշավներ, որոնք կազմակերպության արժեքները՝ «Մտածել գեղեցիկ», «Զգալ պատասխանատու» և «Գործել միասնական», դարձնում են աշխատակիցների առօրյայի և աշխատանքային փորձառության մաս։
  • Հետաքրքիր և որակյալ բովանդակության ստեղծում։ Գտնել և զարգացնել հաղորդակցության նոր գաղափարներ, գրել, խմբագրել և պատրաստել բովանդակություն՝ գաղափարից մինչև հրապարակում։
  • ՄՌԿ նախաձեռնությունների հաղորդակցում։ ՄՌԿ թիմի հետ համագործակցությամբ աշխատակիցներին ներկայացնել նրանց համար կարևոր ծրագրերը, արտոնությունները, քաղաքականություններն ու նոր նախաձեռնությունները՝ պարզ և հասկանալի ձևով։
  • Ղեկավարության ուղերձների և փոփոխությունների հաղորդակցում։ Օգնել ղեկավարությանը կարևոր ուղերձները, հայտարարություններն ու կազմակերպչական փոփոխությունները ներկայացնել հստակ, հասկանալի և աշխատակիցների համար հասանելի ձևով։
  • Ներքին միջոցառումների հաղորդակցում։ Մշակել միջոցառումների հաղորդակցման գաղափարներն ու պլանները և համագործակցել համապատասխան թիմերի հետ՝ ապահովելով հաղորդակցությունը միջոցառումից առաջ, ընթացքում և հետո։
  • Աշխատակիցների պատմությունների բացահայտում և ներկայացում։ Գտնել ու ներկայացնել աշխատակիցների հետաքրքիր պատմությունները, փորձը, ձեռքբերումներն ու հաջողությունները՝ ցույց տալով կազմակերպության մշակույթը մարդկանց և նրանց իրական փորձառության միջոցով։
  • Համագործակցություն տարբեր թիմերի հետ։ Սերտ աշխատել և համագործակցել ՄՌԿ, մարքեթինգի, գործատուի բրենդի և այլ թիմերի հետ՝ հաղորդակցությունները համահունչ, համակարգված և արդյունավետ դարձնելու համար։
  • Հաղորդակցության արդյունավետության գնահատում։ Հետևել հաղորդակցությունների արդյունքներին, ուսումնասիրել աշխատակիցների արձագանքներն ու հետադարձ կապը և առաջարկել բարելավումներ։
  • Նոր գաղափարների և գործիքների կիրառում։ Ուսումնասիրել հաղորդակցության նոր ձևաչափերն ու լավագույն փորձը, բացահայտել բարելավման հնարավորությունները և կիրառել ավտոմատացման ու հաստատված ԱԲ գործիքներ՝ աշխատանքն ավելի արդյունավետ և ստեղծագործական դարձնելու համար։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բակալավրի աստիճան հաղորդակցության, լրագրության, մարքեթինգի, հասարակության հետ կապերի, ՄՌԿ կամ հարակից ոլորտում
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ներքին կամ կորպորատիվ հաղորդակցության, գործատուի բրենդի կառավարման կամ կոնտենտի ստեղծման ոլորտներում
  • Կոնտենտ գրելու, խմբագրելու և պատմություններ շարադրելու գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական, պլանավորման և ծրագրերի համակարգման զարգացած հմտություններ
  • Ստեղծագործական, նախաձեռնողական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և նախաձեռնողական մոտեցում
  • Ինքնուրույն աշխատելու և բազմաֆունկցիոնալ թիմերի հետ արդյունավետորեն համագործակցելու ունակություն
  • MS Office փաթեթի և հաղորդակցման թվային գործիքների լավ իմացություն
  • ԱԲ վրա հիմնված կոնտենտի ստեղծման և ավտոմատացման գործիքների իմացություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
Անձնական հմտություններ
Ստեղծարար մտածողություն հաղորդակցություն