Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

779566

դիտում

3563

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Ավագ Պրոդուկտ դիզայներ

Ամբողջ դրույք

Երևան

03 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա UI/UX/գրաֆիկ դիզայն

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք Ավագ Պրոդուկտ դիզայների, ով պատրաստ է իր ներդրումն ունենալ նոր և առկա պրոդուկտների ստեղծման և զարգացման գործում, որոնք միտված կլինեն բարելավել Հայաստանի անհատների և տնտեսվարողների ֆինանսական կյանքը:

Որպես ավագ պրոդուկտ դիզայներ՝ դուք սերտորեն կհամագործակցեք տարբեր թիմերի հետ՝ ապահովելու, որ պրոդուկտը բավարարի օգտատերերի կարիքները՝ միաժամանակ համապատասխանելով բիզնես նպատակներին։ Դուք պատասխանատու կլինեք դիզայնի համակարգի մշակման և զարգացման համար՝ միաժամանակ ստեղծելով ինտուիտիվ ինտերֆեյսներ նոր գործառույթների և պրոդուկտների համար։

Աշխատանքային պարտականություններ

User-Centric Design:

  • Օգտատերերի վարքագծի ուսումնասիրություն և տվյալների հավաքագրում՝ նրանց կարիքներն ու խնդիրները հասկանալու համար
  • Օգտատերերի կերպարների (personas), հոսքերի և փորձառության քարտեզների մշակում՝ դիզայնի համար անհրաժեշտ հիմքային տվյալներ ապահովելու նպատակով
  • Շրջանակների (wireframes), նախատիպերի (prototypes) և բարձր ճշգրտության դիզայնների ստեղծում՝ օգտատերակենտրոն սկզբունքներին համապատասխան

Design Strategy and Planning:

  • Համագործակցություն պրոդուկտի սեփականատերերի հետ՝ նպատակների, գործառույթների և դիզայնի պահանջների սահմանման համար
  • Պրոդուկտի հայեցակարգին և բիզնես նպատակներին համահունչ դիզայնի ռազմավարությունների մշակում
  • Մասնակցություն նախագծի պլանավորմանը, ժամանակացույցերի սահմանմանը և սպրինտ ցիկլերին՝ սահմանված ժամկետներում դիզայնի նյութերի պատրաստումն ապահովելու համար

Visual Design:

  • Տեսողականորեն գրավիչ և ինտուիտիվ ինտերֆեյսների նախագծում՝ բրենդի ուղեցույցներին համապատասխան
  • Դիզայնի համակարգերի և ձևանմուշների գրադարանների ստեղծում և կառավարում՝ պրոդուկտների էկոհամակարգում հետևողականություն ապահովելու նպատակով
  • Տպագրության (typography), գունային տեսության և դասավորության լավագույն փորձի կիրառում՝ ընդհանուր տեսողական որակը բարելավելու համար

Usability Testing and Iteration:

  • Օգտագործելիության թեստավորման իրականացում՝ հետադարձ կապ հավաքելու և դիզայնի լուծումները վավերացնելու համար
  • Օգտատերերի կարծիքների և տվյալների վերլուծություն՝ բարելավման հնարավորություններ բացահայտելու և համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով
  • Սերտ համագործակցություն ծրագրավորողների հետ՝ ներդրման փուլում դիզայնի արդյունավետ իրականացումն ապահովելու համար

Cross-Functional Collaboration:


  • Համագործակցություն պրոդուկտի սեփականատերերի, ինժեներների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ դիզայնի նպատակները տեխնիկական և բիզնես սահմանափակումների շրջանակում իրագործելու համար
  • Դիզայնի լուծումների և դրանց հիմնավորումների հստակ ներկայացում շահագրգիռ կողմերին՝ համաձայնության հասնելու նպատակով
Անհրաժեշտ հմտություններ
  • Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ պրոդուկտների մշակման ոլորտում
  • Բարդ կառուցվածք ունեցող կազմակերպություններում դիզայնի լայնածավալ համակարգերի հետ աշխատելու փորձ
  • Figma ծրագրավորման գործիքի և բաղադրիչային դիզայնի սկզբունքների խորացված իմացություն
  • Օգտատերերի կարծիքների և տվյալահեն վերլուծությունների արդյունքների հիման վրա դիզայններում փոփոխություններ կատարելու ունակություն
  • Վեբ-պրոդուկտների, հատկապես` ադմինիստրատորի և կառավարման պանելների մշակման փորձ
  • Հաղորդակցման և համագործակցության գերազանց հմտություններ
  • Օգտատերերի վարքագծի վերլուծության գերազանց հմտություններ
  • Տիպային մոդելների, ինտերակտիվ նախատիպերի և բարձր ճշգրտության դիզայնների ստեղծման փորձ
  • Անգլերենի իմացության առնվազն միջին մակարդակ