Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

943117

դիտում

3740

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Ավագ դիլեր_Արժեթղթերով և փողի շուկայում գործառնությունների ծառայություն

Ամբողջ դրույք

Երևան

14 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Ֆինանսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Բանկի արժեթղթային և փողի շուկայում գործարքների իրականացում տեղական և միջազգային շուկաներում:

Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել պետական և կորպորատիվ պարտատոմսերով գործարքներ, տեղական և արտասահմանյան կապիտալով, ածանցյալ գործիքներով և այլ արժեթղթերով գործարքներ տեղական ու միջազգային կապիտալի շուկաներում
  • Բանկի և/կամ այլ ներդրողների անունից մասնակցել Ֆինանսների նախարարության և այլ թողարկողների կողմից իրականացվող առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդներին
  • Ապահովել պետական և կորպորատիվ պարտատոմսերի և/կամ այլ արժեթղթերի գնագոյացումը, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերի երկկողմանի գնագոյացումը շուկայավարման պայմանագրի շրջանակներում
  • Իրականացնել ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ ռեզիդենտ բանկերի և ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև ոչ ռեզիդենտ բանկերի հետ
  • Իրականացնել ռեպո/հակադարձ ռեպո և լոմբարդային ռեպո գործարքներ ՀՀ կենտրոնական բանկի հետ
  • Կնքել միջբանկային վարկային և ավանդային պայմանագրեր
  • Իրականացնել Բանկի արժեթղթերի պորտֆելում ներառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատությունների կողմից թողարկված արժեթղթերի վարկանիշերի փոփոխության կանոնավոր մոնիտորինգ
  • Կազմել արժեթղթերով, փողի շուկայի և այլ ֆինանսական գործիքներով իրականացվող գործարքների վերաբերյալ հաշվետվություններ
  • Լինել հետևողական պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում
  • Վարել ստորաբաժանման փաստաթղթաշրջանառությունը
  • Իրականացնել տեղական և արտասահմանյան ֆինանսական շուկաների վերլուծություն

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում
  • ՀՀ բանկային օրենսդրության և պահանջվող այլ իրավական ակտերի լավ իմացություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • ՀՀ ԿԲ-ի կողմից տրված համապատասխան որակավորման վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն
  • ACI-ի կողմից տրված դիլինգի վկայականը և/կամ CFA I մակարդակի քննության հանձնումը կդիտվի որպես առավելություն
  • Microsoft Office, CBAnet, ARMEX և AS-Bank 4.0 ծրագրերի գերազանց իմացություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Վերլուծական և ճկուն միտք
  • Նոր գաղափարներ մշակելու և փոփոխություններ նախաձեռնելու կարողություն
  • Սովորելու և զարգանալու պատրաստակամություն և բարձր ներուժ
  • Պատասխանատվության զգացում
  • Հաղորդակցման հմտություններ և ստեղծարար միտք
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արդյունավետ բանակցային հմտություններ
  • Բարդ հարցերը սեղմ ժամկետներում կարգավորելու և նպատակաուղղված աշխատելու ունակություն
  • Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն