Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

779643

դիտում

3563

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Բիզնեսի զարգացման ավագ մենեջեր /Մանրածախ բանկինգի դեպարտամենտ, Բիզնեսի զարգացման ծառայություն/

Ամբողջ դրույք

Երևան

09 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Մանրածախ բիզնես

Աշխատանքի նկարագրություն՝

Բիզնեսի զարգացման ավագ մենեջերը պատասխանատու է Բանկի Մանրածախ բիզնեսի համար ռազմավարական նշանակության նոր գործընկերների ներգրավման, ինչպես նաև գործող հաճախորդների հետ հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։

Աշխատանքը նախատեսված է էներգիայով, նախաձեռնողականությամբ և գերազանց հաղորդակցման հմտություններով մասնագետի համար, ով պատրաստ է լինել “Բանկի դեմքը” և ներկայացնել Բանկը առանցքային գործընկերների մոտ, դառնալ բիզնես համայնքի ակտիվ մասնակից և ունենալ կարևոր մասնակցություն Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման, շուկայում Բանկի մասնաբաժնի ընդլայնման, պորտֆելի աճի և շահույթի ավելացման գործընթացում։

Աշխատանքը ներառում է ակտիվ համագործակցություն B2C, B2B և B2G ուղղություններով՝ կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ, բացահայտելով նոր հնարավորություններ, ինչպես նաև նպաստելով Բանկի ներկայությանը տարբեր շուկաներում և հաճախորդների բազայի շարունակական աճին։

Աշխատանքային պարտականություններ
  • Ներգրավել խոշոր աշխատավարձային նախագծեր և իրավաբանական անձ հաճախորդներ, Բանկի քարտային, վարկային և այլ պրոդուկտների մասով իրականացնել ուղիղ/խաչաձև վաճառքներ՝ ապահովելով հաճախորդների առավելագույն ներգրավվածություն:
  • Ձևավորել հաճախորդների բազաներ և իրականացնել խոշոր հաճախորդների ակտիվ ներգրավումներ հանդիպումների, բանակցությունների, զանգերի և պրեզենտացիաների անցկացման միջոցով:
  • Ձևավորել, պահպանել և զարգացնել երկարաժամկետ գործարար հարաբերություններ նոր և գործող հաճախորդների հետ և կառավարել ձևավորված հաճախորդների պորտֆելները՝ ապահովելով դրանց շարունակական աճը;
  • Մշտապես դիտարկել և վերլուծել շուկայի միտումները և մրցակիցների գործունեությունը, համագործակցել Բանկի տարբեր ստորաբաժանումների հետ՝ ներկայացնելով պրոդուկտների և բիզնես գործընթացների բարելավման առաջարկներ;
  • Պարբերաբար իրականացնել վաճառքների վերլուծություններ, պորտֆելի գնահատում, կազմել և ներկայացնել վաճառքների վերաբերյալ հաշվետվություններ
  • Ակտիվորեն աջակցել ներքին հաշվետվողականության, CRM համակարգի և տվյալների բազաների բարելավմանը՝ արդյունավետ բիզնես որոշումների կայացման համար։
  • Հաճախորդների և շուկայի կարիքների վերաբերյալ հետադարձ կապի հիման վրա ակտիվորեն համագործակցել պրոդուկտային թիմերի հետ՝ ժամանակակից բանկային ծառայություններ և գործընթացներ ունենալու ուղղությամբ։
  • Ակտիվորեն մասնակցել տարբեր համաժողովներին և բիզնես համայնքի միջոցառումներին, ամրապնդելով Բանկի հեղինակությունն ու ճանաչելիությունը և բացահայտելով ներգրավման նոր հնարավորություններ:
  • Հանդես գալ որպես օրինակ թիմի մյուս անդամների համար՝ նպաստելով գիտելիքահեն ծառայությունների մատուցման մշակույթի զարգացմանը, ակտիվորեն կիսվել գիտելիքներով և լավագույն փորձով, նպաստել թիմի անդամների մասնագիտական աճին։


Անհրաժեշտ հմտություններ

Մասնագիտական կարողություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական/բանկային ոլորտում, այդ թվում՝ B2B/B2G գործընկերների հետ աշխատանքի փորձ
  • Բանկային պրոդուկտների և մանրածախ բիզնեսի առանձնահատկությունների խորը և գործնական իմացություն
  • Մրցակցային միջավայրի գերազանց իմացություն, շուկայի վերլուծության, հաճախորդների վարքագծի ուսումնասիրության և գնահատման կարողություն։
  • Գործարար նամակագրության և մասնագիտական հաղորդակցության կանոնների տիրապետում
  • CRM համակարգերի գերազանց տիրապետում

Հմտություններ

  • Նոր բիզնես հնարավորություններ բացահայտելու և դրանք իրացնելու ունակություն;
  • Ներկայացուցչական վարքագիծ, վստահություն և լսարանին ներկայանալու գերազանց կարողություն
  • Զարգացած բանակցային և կոմունիկացիոն հմտություններ
  • Բարձր նախաձեռնողականություն, պատասխանատվություն և ուղղվածություն դեպի արդյունք
  • Վերլուծական մտածողություն, արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
  • Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն