Խնդրում ենք սպասել ...

Ucom CJSC

Հայաստանի Հանրապետություն

166358

դիտում

991

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Հեռահաղորդկացություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2009

Սարքավորումների վաճառքի մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր

Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք սարքավորումների վաճառքի մասնագետ Երևան քաղաքի սպասարկման կենտրոններում աշխատելու համար:

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։

Դու կունենաս՝

  • Աճելու, զարգանալու և մասնագիտանալու մեծ հնարավորություն, մասնագիտական դասընթացներ,
  • Ստեղծագործ պրոֆեսիոնալ թիմակիցներ, որոնք միշտ կիսվում են գիտելիքներով և ոլորտի փորձով,
  • Տարեկան լրացուցիչ 6 վճարվող հանգստյան օրեր (Day off),
  • Հեռախոսահամարը Ucom կորպորատիվ փաթեթի մեջ ընդգրկելու և ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն,
  • Ucom բոլոր ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն,
  • Բժշկական ապահովագրություն և այլ արտոնություններ։

Աշխատանքի ընթացքում պետք է՝

  • Իրականացնել ընկերության կողմից ներկայացվող սարքավորումների վաճառք՝ հետևելով ընկերության ընթացակարգերին,
  • Հաճախորդներին ներկայացնել հետաքրքրող պրոդուկտների մասին ամբողջական տեղեկատվություն
  • Իրականացնելով կարիքի բացահայտում՝ ներկայացնել համապատասխան ծառայություններն ու առաջարկները
  • Պատասխանել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների և այլ ընթացիկ հարցերին։

Հաջողելու համար պետք է՝

  • Աշխատելու, զարգանալու և գումար աշխատելու մեծ ցանկություն,
  • Տեխնիկական գիտելիքներ և հետաքրքրություն ժամանակակից սարքավորումների վերաբերյալ,
  • Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ավարտական կուրսերի ուսանողներ)
  • Կիրթ խոսք, ռուսերենով և անգլերենով ազատ հաղորդակցություն,
  • MS Office իմացություն, համակարգչային ծրագրերն արագ յուրացնելու պատրաստակամություն,
  • Հաղորդակցման ճկունություն և թիմում աշխատելու ունակություն։

Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Լրացուցիչ տեղեկություն

Դիմելու համար պարզապես սեղմի’ր ստորև կոճակը կամ ուղարկի’ր ռեզյումե  career@ucom.am հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը՝  Սարքավորումների վաճառքի մասնագետ: 

Մասնագիտական հմտություններ
MS Windows, MS Office
Անձնական հմտություններ
Ներկայացման հմտություններ Արագ սովորելու կարողություն Հաղորդակցման հմտություններ տարբեր լեզուներով