Խնդրում ենք սպասել ...

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ

Հայաստանի Հանրապետություն

152490

դիտում

2432

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

200-500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հաշվետվությունների, բյուջետավորման և ֆինանսական վերլուծությունների վարչության առաջատար մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

04 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք վերլուծական մտածողությամբ և մանրուքների նկատմամբ ուշադրություն ունեցող առաջատար (կամ գլխավոր) մասնագետի՝ ֆինանսական թիմին միանալու համար:

Պաշտոնը ներառում է ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների կազմում, կարգավորող մարմինների պահանջների ապահովում, բարդ տվյալների վերլուծություն, ինչպես նաև բյուջետավորման ու կանխատեսման գործընթացների համակարգում։ Աշխատանքը նաև ենթադրում է սերտ համագործակցություն ներքին ստորաբաժանումների և միջազգային գործընկերների հետ:

Եթե ունեք համապատասխան փորձ և ցանկանում եք նպաստել կազմակերպության զարգացմանը, սիրով կքննարկենք ձեր թեկնածությունը:

Աշխատանքային պարտականություններ
  • Ներքին և միջազգային հաշվետվություններ

  • Պատրաստել օրական, ամսական և եռամսյակային ներքին հաշվետվություններ ու հարթակներ (dashboards)՝ ղեկավար անձնակազմի որոշումների կայացման գործընթացին աջակցելու համար։

  • Կազմել և տրամադրել ֆինանսական ու գործառնական հաշվետվություններ արտասահմանյան միջազգային գործընկերների և շահագրգիռ կողմերի համար։

  • Պարբերաբար գնահատել ֆինանսական և գործառնական ցուցանիշները՝ դրանք համեմատելով ռազմավարական կանխատեսումների և պատմական տվյալների հետ։

Լրացուցիչ պարտականություններ

  • Անհատական ծրագրեր (Ad-Hoc Projects). Իրականացնել բաժնի հիմնական գործառույթներին առնչվող այլ ռազմավարական հանձնարարություններ և վերլուծական առաջադրանքներ:

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ մաթեմատիկայի ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ստանդարտների, հաշվապահական գործընթացների, ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների իմացություն,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Power BI ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office (Word, Excel և PowerPoint)),
  • Տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների լուծման կարողություն, վերլուծական հմտություններ և ճշտապահություն,
  • Աշխատանքի որակի ապահովում,
  • Լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, մարտահրավերները և և դժվարությունները հաղթահարելու կամք, հաստատակամություն,
  • Անկախ և կազմակերպված աշխատելու ուժեղ կարողություն, վճռականություն, արդյունքամետություն և նպատակասլացություն։
Լրացուցիչ տեղեկություն
  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Միջազգային որակավորման քննությունների ֆինանսավորում (ACCA, CIMA, CFA, CIA)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Մասնագիտական հմտություններ
Վերլուծական եւ մաթեմատիկական հմտություններ MS Excel
Անձնական հմտություններ
Դրական վերաբերմունք Ժամանակի կառավարում Ուշադիր