Խնդրում ենք սպասել ...

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

60936

դիտում

491

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1991

Պրոդուկտների զարգացման վարչության պետ

Ամբողջ դրույք

Երևան

09 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ) փնտրում է ղեկավար, ով Բանկում կկատարելագործի պրոդուկտների մշակման և նախագծերի կառավարման համակարգը՝ գաղափարից և տնտեսական հիմնավորումից մինչև ժամանակին գործարկում և չափելի արդյունքներ։

Վարչությունը Բանկի զարգացման ոլորտ համակարգող առանքային ստորաբաժանումն է, որը գործում է Գործադիր տնօրենի զարգացման գծով տեղակալ (CDO) ենթակայության ներքո։ Վարչությունը հանդիսանում է Բանկի պրոդուկտների սեփականատեր։

Աշխատանքային պարտականություններ

Պորտֆել և բիզնեսի հարցումներ

  • Բանկի ռազմավարությանը համապատասխան ձևավորել պրոդուկտային roadmap՝ հաշվի առնելով բիզնես ստորաբաժանումների առաջարկները և այն ներկայացնել իրավասու մարմինների հաստատմանը։
  • Ապահովել նոր պրոդուկտների և փոփոխությունների վերաբերյալ գաղափարների ու հարցումների ընդունման միասնական համակարգի արդյունավետ իրացում՝ գնահատում, առաջնահերթության որոշում և բիզնես ստորաբաժանումների տեղեկացում կարգավիճակի մասին։
  • Ապահովել նոր պրոդուկտների և մոդիֆիկացիաների նպատակահարմարության վերլուծությունը և եկամուտ-ծախսերի նախնական հաշվարկ-վերլուծությունը, դրանց քննարկումն ու վերջնական արդյունքների ներկայացումն իրավասու մարմիններին։
  • Ապահովել գործող պրոդուկտների մոնիտորինգ և Բանկի վարչությանը ներկայացնել առաջարկություններ դրանց արդյունավետության, խթանման կամ դադարեցման վերաբերյալ։

Պրոդուկտներ

  • Ապահովել պրոդուկտի գործարկման միասնական գործընթացի արդյունավետ իրացում (հարցում → հիմնադրույթներ և հաշվարկ → համաձայնեցումներ → մշակում → պիլոտ → գործարկում → գնահատում)՝ հստակ վերահսկման կետերով և մասնակիցների դերերով։
  • Ապահովել պրոդուկտների համաձայնեցումը ռիսկերի կառավարման, համապատասխանության (կոմպլայանս), իրավաբանական, ֆինանսական և գործառնական ստորաբաժանումների հետ և դրանց համապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի պահանջներին։
  • ՏՏ-ի հետ համատեղ զարգացնել թվային պրոդուկտները՝ առաջնահերթություններ, թողարկումների որակ, հաճախորդի ուղի։
  • Բիզնես ստորաբաժանումների և Մարքեթինգի բաժնի հետ համատեղ մշակել պրոդուկտների իրացման ուղիները և շուկա դուրս բերման ծրագիրը, կազմակերպել ներքին իրավական ակտերի նախապատրաստումը և մասնաճյուղերի ուսուցումը։
  • Բանակցություններ վարել պոտենցիալ գործընկերների հետ (վճարային համակարգեր, ֆինտեխ, ապահովագրություն, մանրածախ առևտուր) և զարգացնել Հաճախորդների հավատարմության ծրագիրը։

Նախագծեր

  • Վերահսկել առանցքային նախագծերի ժամկետները, բյուջեներն ու ռիսկերը, վերաբաշխել ռեսուրսները նախագծերի միջև և էսկալացնել խնդիրները։
  • Հետևել նոր պրոդուկտների և համագործակցության նախագծերի եկամուտ-ծախսերի իրագործմանը գործարկումից հետո և հաշվետվություններ ներկայացնել CDO-ին և Բանկի վարչությանը։
  • Մասնակցել միջազգային ֆինանսական կառույցների հետ նախագծերին՝ պրոդուկտների և նախագծային հաշվետվությունների մասով։

Թիմ և գործընթացներ

  • Շարունակաբար ապահովել թիմի զարգացումը՝ հավաքագրում, նպատակներ, գնահատում, մենթորություն, սերտիֆիկացում։
  • Շարունակաբար բարելավել գործառույթին առնչվող ներքին իրավական ակտերը։
  • Ներդնել Agile պրակտիկաներ/գործիքներ, որտեղ դրանք արագություն են ապահովում՝ առանց հսկողության կորստի։
  • Ներկայացնել եռամսյակային աշխատանքային ծրագրեր և վարչության գործունեության վերաբերյալ հաշվետվություններ։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման ոլորտներում։
  • Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ բանկում, որից առնվազն 3 տարի՝ պրոդուկտների կամ նախագծերի կառավարման թիմի ղեկավարման փորձ։
  • Բանկային պրոդուկտներ գաղափարից մինչև չափելի արդյունք գործարկելու և ՏՏ մասնակցությամբ խոշոր միջֆունկցիոնալ նախագծեր ղեկավարելու հաջողված փորձ (կդիտվի որպես առավելություն)։
  • ՀՀ բանկային օրենսդրության և ՀՀ կենտրոնական բանկի կանոնակարգերի իմացություն։
  • Բանկային պրոդուկտների տնտեսագիտության իմացություն՝ գնագոյացում, եկամտաբերություն, բիզնես-քեյսեր։
  • Agile/Scrum-ի և նախագծերի կառավարման դասական մեթոդների գործնական կիրառման փորձ։
  • Բիզնես ստորաբաժանումների (վարկավորում, քարտեր, ՓՄՁ) հետ համատեղ պրոդուկտներ մշակելու և ղեկավարության հետ աշխատելու փորձ, գործընկերների և մատակարարների հետ բանակցություններ վարելու հմտություն։
  • Հայերենի ազատ տիրապետում, ռուսերենի և անգլերենլավ իմացություն (օրինակ՝ ոչ ցածր B2 մակարդակից)։

Առավելություն կհամարվի

  • PMO ստեղծելու կամ ստորաբաժանումը պրոդուկտային մոդելի անցկացնելու փորձ։
  • Թվային ուղիների, վճարումների կամ առցանց վարկավորման ոլորտում աշխատանքային փորձ։
  • Տվյալների հետ աշխատանքի հմտություն՝ BI, A/B թեստեր, պրոդուկտային մետրիկաներ։
  • PMP, PMI-ACP, PRINCE2, CSPO/PSPO սերտիֆիկատներ, MBA։

Մասնագիտական հմտություններ:

Product management, Project management, Agile/Scrum, Banking, Financial analysis, Jira, MS Office

Անձնային հմտություններ:

Leadership, Stakeholder management, Negotiation, Analytical thinking, Communication

Լրացուցիչ տեղեկություն

Լրացուցիչ տեղեկություններ

  • Վարչությունում փոփոխությունների նախաձեռնելու և Բանկի պրոդուկտային ռազմավարության վրա անմիջական ազդեցություն ունենալու հնարավորություն։
  • Մրցունակ վարձատրություն և տարեկան պարգևավճար՝ արդյունքներից կախված։
  • Բժշկական ապահովագրություն և արտոնյալ պայմաններ Բանկի պրոդուկտներից օգտվելիս։
  • Ուսուցում և միջազգային սերտիֆիկացում ղեկավարի և թիմի համար։

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել  hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին)

Մասնագիտական հմտություններ
JIRA Scrum MS Office Agile
Անձնական հմտություններ
leadership