Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Պրեմիում հաճախորդների սպասարկման մենեջեր, Հյուսիսային Պողոտա մասնաճյուղ
Ամբողջ դրույք
Երևան
15 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Պրեմիում հաճախորդների սպասարկման մենեջերից ակնկալվում է որակյալ, հաճախորդակենտրոն սպասարկում պրեմիում հաճախորդների համար՝ բացահայտելով նրանց կարիքները, առաջարկելով համապատասխան բանկային ծառայություններ և ապահովելով գործարքների պատշաճ կազմակերպում և վերահսկում՝ համահունչ Բանկի քաղաքականությանը և իրավական նորմերին։
Աշխատանքային երկու ժամային գրաֆիկ՝
1) 09:00-18:00, շաբաթական 40 ժամ
2) 10:00-22:00, շաբաթական 40 ժամ
Աշխատանքային պարտականություններ
-
- Տրամադրել խորհրդատվություն և պատշաճ կերպով ներկայացնել Բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն պրեմիում, փարթներ և այլ հաճախորդների/այսուհետ հաճախորդ/
- Բացահայտել հաճախորդների կարիքները, ըստ անհրաժեշտության առաջարկել տարբեր պրոդուկտներ և կատարել խաչաձև վաճառքներ
- Բացել բանկային, ավանդային, քարտային և այլ տիպի հաշիվներ, կազմել հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:
- Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում Բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա)
- Հետևել Հաճախորդի կողմից կատարվող յուրաքանչյուր գործարքին` բիզնես գործընթացի սկզբից մինչև ավարտ:
- Հանդիսանալ միջնորդ օղակ «հաճախորդ-բանկ» հարաբերությունների ընթացքում:
- Ընդունել հաճախորդի դիմում/հայտ բանկային ցանկացած ծառայության մատուցման համար, այդ թվում տրամադրվող վարկերի համար և ապահովել դրանց ընթացիկ մոնիթորինգը:
- Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում և իրականացում, վճարային այլ հանձնարարականների ընդունում և կատարում
- Վարկերի մարումների կատարում, վարկերի և օվերդրաֆտների նվազեցման դիմումների ընդունում,
- Տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը և խորհրդատվություն վճարային փաստաթղթեր լրացնելու համար:
- Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածքներ, տեղեկանքներ և այլ տեղեկատվական նյութեր
- Ընդունել և բաժնի ղեկավարին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ:
- Ներկայացնել օրվա ընթացքում կատարված գործառնությունները` ստուգման նպատակով:
- Ներկայացնել այլ հաշվետվություններ ըստ անհրաժեշտության:
- Ըստ անհրաժեշտության ներկայացնում է ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ։
- Իրանակացնում է պաշտոնի ներքո սահմանված հիմնական գործառույթները`ոլորտը կարգավորող օրենսդրության, կանոնների և ընթացակարգերի ներքո:
- Կատարում է ղեկավարի կողմից սահմանված առաջադրանքները:
- Գործում է սահմանված իրավասությունների, հաստատված սահմանաչափերի և գործառույթների ներքո:
- Բարձրացնում է, քննարկում է և մշակում է ղեկավարի հետ համատեղ լուծումներ՝ բնականոն աշխատանքին խոչընդոտող խնդիրների վերաբերյալ
- Կատարում է Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ,
- Կատարում է ղեկավարի/ների այլ հանձնարարականներ:
Անհրաժեշտ հմտություններ
Կրթություն․ Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում
Մասնագիտական փորձ․ Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Շուկայի տիրապետում. Առկա է բավարար գիտելիք ոլորտի վերաբերյալ, կարող է մշակել և առաջարկել մրցունակ պայմաններ հաճախորդներին ավելի լավ պայմաններով ներգրավելու և զարգացնելու համար
Հարաբերությունների կառավարում և հաղորդակցում․ Ունակ է շփվել տարբեր սեգմենտի հաճախորդների հետ, ունի հաղորդակցման գերազանց հմտություններ, կառուցում և կառավարում է ներքին և արտաքին հարաբերություններ:
Բիզնեսի իմացություն․ Պատկերացնում է ֆինանսական շուկան, կարող է վերլուծել հաճախորդի ֆինանսական դրությունը, ժամանակին և պատշաճ կերպով բացահայտել և կառավարել հնարավոր ռիսկերը , որոնք ուղղված են բանկի պոտենցիալ կորուստներին
Բիզնես էթիկա․ Ազնվություն և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ հաճախորդների կոնֆիդենցիալ անձնական և ֆինանսական տվյալների կառավարման գործում
Տեխնիկական գիտելիքներ․ MS Word, Excel, «AS-Bank 4.0 Գործառնական օր» համակարգչային ծրագրերի իմացություն
Լեզուների իմացություն․ Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն