Խնդրում ենք սպասել ...

Acba Bank OJSC

Հայաստանի Հանրապետություն

163581

դիտում

1332

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1996

Նոտարական բռնագանձումների իրականացման թիմի մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

30 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Նոտարական բռնագանձումների իրականացման թիմի մասնագետի աշխատատեղը։

Աշխատանքային պարտականություններ
  • Նոտարական գրասենյակներում և Հարկադիր կատարման ծառայությունում Բանկի շահերի ներկայացում,
  • Նոտարին փոխանցված գործերի և հարկադիր կատարման փուլում գտնվող գործերի ընթացքի հետևում,
  • Հարկադիր կատարողի գործողությունների և կայացված որոշումների բողոքարկման իրականացում, դիմումների, միջնորդությունների, վերսկսման գրությունների, փաստարկների և նկատառումների ներկայացում, կատարողական վարույթի նյութերին ծանոթացում, ձեռնարկված կատարողական գործողություններին մասնակցության ապահովում,
  • Ամբողջական վճարման կամ տարաժամկետ վճարման պայմա­նա­վոր­վա­ծու­թյան ձեռք բերման նպատակով արհեստավարժ և հարգալից բանակցությունների վարում,
  • Հաճախորդի ֆինանսական վիճակի գնահատման իրականացում,
  • Խնդրահարույց հաճախորդների հետ հաշտությունների կնքման և ձևա­կերպ­ման գործընթացների կազմակերպում,
  • Հաճախորդների կողմից ստացված խնդրահարույց վարկերի վերաբերյալ դիմումների ուսումնասիրության իրականացում։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է իրավաբանության ոլորտում),
  • Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացու­թ­յուն,
  • Ֆինանսաբանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
  • Համակարգչային ընդհանուր գիտելիքներ,
  • Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն,
  • Փաստաթղթաբանություն վարելու կարողու­թյուն,
  • Բանակցություններ վարելու հմտություններ,
  • Թիմային աշխատանքի ունակություն։
Մասնագիտական հմտություններ
ՀՀ բանկային օրենսդրություն Մանրամասների նկատմամբ ուշադրություն
Անձնական հմտություններ
Բանակցությունների հմտություններ Խնդիրների լուծում Արագ սովորելու կարողություն Արագ կողմնորոշվելու կարողություն