Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

170887

դիտում

513

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Ցանցերի ադմինստրատոր/ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/Ցանցերի և կապի կառավարման բաժին

Ամբողջ դրույք

Երևան

06 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Ցանցերի ադմինիստրացիա

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք Ցանցերի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի ՀՀ ԿԲ ցանցային ենթակառուցվածքների (լոկալ, ինտերնետ, միջքաղաքային կապ, IP հեռախոսակապ և VPN) կառավարման, զարգացման, մոնիտորինգի և անխափան աշխատանքի ապահովման համար։

Աշխատանքային պարտականություններ
  • Նախագծել, կարգաբերել և կառավարել լոկալ ցանցի ֆիզիկական (կոմուտատորներ, երթուղիչներ, հրապատեր), տրամաբանական (վիրտուալ ցանցեր) և Wi-Fi ենթակառուցվածքները

  • Կիրառել VPN տեխնոլոգիաներ (IPSec) և երթուղման արձանագրություններ (BGP, OSPF) գլոբալ ցանցերում

  • Ադմինիստրավորել հեռավար միացման համակարգերը

  • Ստեղծել ցանցային սարքավորումների և համակարգերի կլաստերներ, ապահովել պահուստային հնարավորություններ և աշխատանքի անընդհատություն

  • Իրականացնել ցանցային սարքավորումների և կապուղիների մոնիտորինգ, վերլուծել և լուծել առաջացած խնդիրները

  • Պատրաստել և ներկայացնել ցանցի վերաբերյալ հաշվետվություններ

  • Ուսումնասիրել նոր տեխնոլոգիաներ, իրականացնել փորձարկումներ և ապահովել դրանց ներդրումը անհրաժեշտության դեպքում

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համակարգչային ցանցերի ոլորտում

  • Ցանցային արձանագրությունների խորացված գիտելիքներ (Dynamic Routing, Switching, DNS, DHCP)

  • Cisco ցանցային սարքավորումների (երթուղիչներ, պաշտպանիչ համակարգեր) հետ աշխատելու փորձ

  • Ցանցային անվտանգության հիմնական մեխանիզմների լավ իմացություն


Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն

  • Ինքնուրույն խնդիրներ վերլուծելու և խելամիտ լուծում առաջարկելու ունակություն

  • Բանակցելու ունակություն

  • Թիմում աշխատելու հմտություն

  • Վերլուծելու ունակություն


Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն