Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

594131

դիտում

3223

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

Նախագծային գործունեության կառավարման վարչության Թվային պրոդուկտների կառավարման ուղղության Համակարգող

Ամբողջ դրույք

Երևան

18 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Նախագծային գործունեության կառավարման վարչության Թվային պրոդուկտների կառավարման ուղղություն Համակարգող։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բիզնես պահանջների հավաքագրում, պրոդուկտի զարգացման ռազմավարության մշակում,
  • Պրոդուկտի արդյունավետությանը հետևելու ու գնահատելու համար չափման մետրիկաների սահմանում և այդ մետրիկաների վերահսկողություն,
  • Բեքլոգի կազմում, առաջնահերթությունների սահմանում, սպրինտերի պլանավորում,
  • Շահագրգիռների հետ հիմնական կոնտակտի կետի ապահովում՝ պրոդուկտի մասով առաջնահերթությունների ներկայացման և կարևորությունների սահմանման հարցում,
  • Սերտ համագործակցության ապահովում փոփոխությունների մշակման թիմի հետ՝ մշակման գործընթացում ուղղորդում տրամադրելու և պահանջները հստակեցնելու նպատակով,
  • Պրոդուկտի գծով փոփոխությունների ընդունման չափանիշների սահմանում և կատարված աշխատանքների ընդունում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավվելով շահագրգիռ կողմերին,
  • Շարունակական համագործակցություն բոլոր շահառու կողմերի հետ՝ պրոդուկտի կառավարման բոլոր փուլերում,
  • Պրոդուկտների վերաբերյալ պարբերական և ամփոփ հաշվետվությունների ներկայացում,
  • Շարունակական շուկայի, լավագույն փորձի և օգտատերերի ցանկությունների հետազոտությունների իրականացում՝ հաճախորդների կարիքների բացահայտման և պրոդուկտի արդյունավետության բարձրացման նպատակով,
  • Գործող պրոդուկտների մոնիթորինգ և բարելավման տեխնիկական առաջարկների ներկայացում (թվային պրոդուկտների գծով),
  • Պրոդուկտի փոփոխությունների իրական շահագործման հանձնման պլանավորում և պրոցեսի համակարգում՝ ներառյալ մարքեթինգային արշավների, թրեյնինգների և սպասարկման աջակցության կազմակերպումը և այլն,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային կամ նախագծերի/պրոդուկտների կառավարման ոլորտում,
  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախըտրելի է) կրթություն,
  • Ունես Scrum.org-PSPO I, PSPO II, PSPO III, Scrum Alliance-CSPO, A-CSPO, CSP-PO, AIPMM-CPM, ICP-APO սերտիֆիկացում (նախըտրելի է),
  • Ունես MS Օffice, JIRA, Confluence, Postman, Figma, Power BI ծրագրերի իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես նախագծերի/Պրոդուկտների կառավարման տեսության իմացություն,
  • Ունես ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցում

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Մասնագիտական հմտություններ
MS Office