Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
MLOps ինժեներ_MLOps հարթակի սքվոդ
Ամբողջ դրույք
Երևան
20 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Տվյալների վերլուծություն
Աշխատանքի նկարագրություն՝
Ժամանակակից լոկալ DataOps և մեքենայական ուսուցման հարթակի կառուցում և շահագործում տվյալների ինժեներների և տվյալագիտության թիմերի համար։ Հարթակը հիմնված է Kubernetes-ի վրա և սպասարկում է տվյալների մշակման, վերլուծության և մեքենայական ուսուցման համակարգերի մասշտաբավորվող, բարձր հասանելիությամբ աշխատանքային ծանրաբեռնվածություն։ Այս հաստիքը համատեղում է DevOps ճարտարագիտությունը, «տվյալների լճի» տեսքով պահոցի ժամանակակից ճարտարագիտությունը և MLOps աջակցությունը։
Աշխատանքային պարտականություններ
- Նախագծել, տեղակայել և շահագործել Kubernetes կլաստերներ (լոկալ) իրական միջավայրում՝ կենտրոնանալով բարձր հասանելիության, մասշտաբավորման և առանց դադարների տեղակայումների վրա
- Կառավարել Helm գծապատկերները և ArgoCD-ն հարթակի և հավելվածների աշխատանքային ծանրաբեռնվածության` GitOps-ի վրա հիմնված շարունակական սպասարկման համար
- Կառուցել և սպասարկել CI/CD հոսքագծերը Azure DevOps-ում՝ տվյալների և մեքենայական ուսուցման սերվիսների ավտոմատացված թեստավորման և տեղակայման համար
- Նախագծել և սպասարկել ժամանակակից «տվյալների լիճ»՝ օգտագործելով բաց աղյուսակների ձևաչափեր (Iceberg) լոկալ և հիբրիդային պահպանման համար
- Կառուցել, պլանավորել և վերահսկել մասշտաբավորվող խմբային և հոսքային հոսքագծեր՝ օգտագործելով Apache Airflow-ն, Apache Spark-ը և Apache Flink-ը
- Տեղակայել և շահագործել Trino-ն և ClickHouse-ը որպես հարցումների սպասարկման համակարգ` «տվյալների լճի» վերլուծության համար
- Տեղադրել և շահագործել JupyterHub-ը և Dagster-ը Kubernetes-ի վրա՝ մեքենայական ուսուցման փորձարկումների և աշխատահոսքերի կառավարման համար
- Կառավարել Feature Store-ը (Feast / PostgreSQL) և Parquet-ի վրա հիմնված տվյալների պահոցը մեքենայական ուսուցման աշխատանքային ծանրաբեռնվածության համար
- Սերտորեն համագործակցել տվյալագիտության և տվյալների ինժեներների թիմերի հետ՝ մեքենայական ուսուցման աշխատահոսքերը իրական միջավայրի համար նախապատրաստելու և նոր տվյալների աղբյուրներ ներդնելու համար
Անհրաժեշտ հմտություններ
- Գործնական փորձ Kubernetes կլաստերները զրոյից նախագծելու և կառավարելու ոլորտում (ցանկալի է` լոկալ միջավայրում)
- Helm-ի և ArgoCD-ի հետ աշխատելու գործնական փորձ՝ Kubernetes միջավայրերում GitOps-ի հիման վրա հավելվածների տեղակայման համար
- Azure DevOps-ի միջոցով CI/CD հոսքագծեր կառուցելու փորձ
- Apache Airflow-ի, Apache Spark-ի և Apache Flink-ի հետ աշխատելու փորձ՝ հոսքագծերի կառավարման և մշակման համար
- Trino-ի կամ ClickHouse-ի` որպես հարցումների մշակման բաշխված մեխանիզմների հետ աշխատելու փորձ
- dbt-ի հետ աշխատելու փորձ՝ տվյալների փոխակերպման և մոդելավորման համար
- Ժամանակակից բաց աղյուսակների ձևաչափերի (Iceberg) իմացություն
- Dagster, JupyterHub, Feast կամ Parquet-ի վրա հիմնված տվյալների լճերի ձևանմուշների իմացությունը կդիտվի որպես առավելություն