Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Մինչդատական հավաքագրման թիմի մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
01 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա Բանկի՝ Հավաքագրումների վարչության մինչդատական հավաքագրման թիմին, և պատասխանատու կլինի բաժնի հավաքագրման գործընթացի ապահովման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Հետևողական և արդյունավետ կերպով հեռախոսային կապի հաստատում հաճախորդների հետ, մուտքային զանգերի պատասխանում,
- Արհեստավարժ և հարգալից բանակցությունների վարում (հեռախոսով կամ հանդիպման ժամանակ)՝ ամբողջական վճարման կամ տարաժամկետ վճարման պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով,
- Վճարման պայմանավորվածության կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,
- Հաճախորդի ֆինանսական վիճակի գնահատում,
- Հաճախորդի վերաբերյալ նոր տեղեկատվության ապահովում,
- Խնդրահարույց վարկերի հավաքագրմանն ուղղված հատուկ գործողությունների (հաճախորդի որոնում) կամ վարչական աշխատանքի կատարում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Բանակցություններ վարելու հմտություններ,
- Տվյալների ներմուծման հմտություններ,
- Թիմային աշխատանքի հակվածություն,
- Օտար լեզուների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ։