Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

915258

դիտում

3729

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Միջոցառումների կառավարման մասնագետ 

Ամբողջ դրույք

Երևան

02 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Մարդկային ռեսուրսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք ստեղծագործ, նախաձեռնող և մանրուքների նկատմամբ ուշադիր ​​միջոցառումների գծով մենեջերի, ով կարող է ամբողջական պատասխանատվություն ստանձնել կորպորատիվ միջոցառումների և թիմային համախմբման նախագծերի համար՝ սկզբնական գաղափարի ձևավորումից մինչև հաջողված իրականացում։ Մեր թիմին անհրաժեշտ է ապացուցված գործնական փորձ ունեցող մասնագետ, ով տիրապետում է միջոցառումների ամբողջական ցիկլի կառավարմանը, այն է՝ ինքնատիպ գաղափարների ձևավորում, դրանց վերածում իրագործելի ծրագրերի և միջոցառումների իրականացման յուրաքանչյուր փուլի ինքնուրույն կառավարում՝ սկզբից մինչև վերջ։ Միջոցառումները պետք է արտացոլեն մեր ապրանքանիշի արժեքները, հետաքրքրեն թիրախային լսարանին և ապահովեն չափելի արդյունքներ:

Աշխատանքային պարտականություններ
  • Պատասխանատվություն կրել միջոցառումների իրականացման ողջ ցիկլի համար՝ հասկանալ գաղափարը, մշակել հայեցակարգը և ստեղծագործական ուղղությունը, կատարել պլանավորում, իրականացնել միջոցառումը տեղում և գնահատել արդյունքները միջոցառումից հետո
  • Ստեղծել նորարարական, իրագործելի միջոցառումների և թիմային համախմբման նախագծերի հայեցակարգեր և վերածել դրանք հստակ առաջարկների, ժամանակացույցերի, աշխատանքային պլանների և արդյունքների
  • Հանդես գալ որպես կապի հիմնական օղակ ներքին շահագրգիռ կողմերի միջև. պարզաբանել նպատակները, թիրախային լսարանները, պահանջները և հաջողության չափանիշները
  • Ինքնուրոյն համակարգել միջոցառման նախապատրաստման և լոգիստիկայի հետ կապված բոլոր աշխատանքները, ներառյալ վայրի ընտրությունը, տեխնիկական սարքավորումները, աուդիովիզուալ կարգավորումը, հյուրասիրությունը, տրանսպորտը, կացարանը և հյուրերի բավարարվածության ապահովումը
  • Ընտրել, իրազեկել արտաքին մատակարարներին, գործակալություններին և ծառայություն մատուցողներին, բանակցել և կառավարել նրանց հետ փոխհարաբերությունները. ապահովել պահանջվող որակը, ժամկետների պահպանումը և պայմանագրային պարտավորություններին կատարումը
  • Կազմել և կառավարել միջոցառումների բյուջեները, վերահսկել ծախսերը, հաշիվ-ապրանքագրերը և վճարումները, ինչպես նաև ապահովել ֆինանսական կարգապահությունը
  • Համակարգել միջոցառումների վերաբերյալ հաղորդակցությունը, հրավերները, բրենդինգը և մարքեթինգային նյութերը համապատասխան թիմերի հետ
  • Վարել միջոցառումների օրացույցը, նախագծերի ժամանակացույցը, ստուգաթերթիկները և արտակարգ իրավիճակների համար նախատեսված գործողությունների պլանները, ակտիվորեն բացահայտել և վերացնել ռիսկերը
  • Ղեկավարել միջոցառումների անցկացման վայրում իրականացվող աշխատանքները, վերահսկել մատակարարներին և արագորեն լուծել խնդիրները՝ անխափան իրագործում ապահովելու համար
  • Հավաքել շահագրգիռ կողմերի և մասնակիցների կարծիքները, գնահատել արդյունքները և պատրաստել միջոցառումից հետո ներկայացվող հաշվետվություններն ու բարելավման առաջարկները
  • Հետևել միջոցառումների կազմակերպման ոլորտի միտումներին և ներկայացնել նոր ձևաչափեր և լուծումներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • Միջոցառումների կառավարման նվազագույնը 2 տարվա համապատասխան փորձ, այդ թվում՝ միջոցառումների կազմակերպման հստակ փորձառություն՝ գաղափարի մշակումից մինչև վերջնական իրագործում և գնահատում միջոցառումից հետո
  • Ինքնուրույն իրականացված կորպորատիվ միջոցառումների, բրենդային ակտիվացումների կամ թիմային համախմբման նախագծերի պորտֆոլիո կամ կոնկրետ օրինակներ
  • Զարգացած ստեղծագործական մտածողություն՝ համակցված գործնական հմտությունների և մանրուքների նկատմամբ ուշադրության հետ
  • Կազմակերպչական, նախագծերի կառավարման, առաջնահերթությունների սահմանման, ժամանակի կառավարման և խնդիրների լուծման գերազանց հմտություններ
  • Բյուջեի պլանավորման, մատակարարների հետ փոխհարաբերությունների կառավարման, բանակցությունների վարման և հաշվետվությունների պատրաստման փորձ
  • Միաժամանակ մի քանի նախագիծ կառավարելու, սթրեսային իրավիճակներում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ, նախաձեռնողականություն, գործնական մոտեցում, խնդիրներին լուծում տալու պատրաստակամություն և պատասխանատվության բարձր զգացում
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն և միջոցառումների/նախագծերի կառավարման գործիքների տիրապետում
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Ճկունություն․ ստանդարտ աշխատանքային ժամերից դուրս, այդ թվում՝ երեկոյան և հանգստյան օրերին աշխատելու պատրաստակամություն, միջոցառումներով պայմանավորված
Մասնագիտական հմտություններ
Միջոցառումների կազմակերպում
Անձնական հմտություններ
Ստեղծարար մտածողություն