Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Մասնագետ, Հաշվարկային գործառնությունների խումբ
Ամբողջ դրույք
Երևան
20 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Ֆինանսների կառավարում
Աշխատանքի նկարագրություն՝
Մասնագետը պատասխանատու է բանկային գործառնությունների, միջազգային և ՀՀ տարածքում փոխանցումների արդյունավետ ու ճշգրիտ իրականացման, վճարային համակարգերի շահագործման, լորո հաշիվների և cash management-ով աշխատող հաճախորդների գործարքների կատարման, քաղվածքների տրամադրման, ինչպես նաև գործընթացների շարունակական բարելավման համար.
Աշխատանքային պարտականություններ
- Պարբերաբար ներկայացնել ընթացակարգերի, գործընթացների շարունակական բարելավումների և համապատասխան փոփոխությունների առաջարկներ,
- Պարբերաբար վերլուծել գործընթացները, մեթոդները և գործիքները,
- Ապահովել Bank Mail–համակարգի անխափան շահագործումը` փոխանակելով ուղարկվող և ստացվող հաղորդագրությունները, ձևավորելով և ծանուցելով փոփոխման հայտերը,
- Ապահովել Bank Mail և SWIFT –համակարգերից ստացված վճարման հանձնարարագրերի մշակումն ու հաշվառումը հաճախորդների հաշիվներին ըստ սահմանված լիմիտների,
- Bank Mail և SWIFT–համակարգերից ստացված պարզաբանման/ճշտման ենթակա վճարման հանձնարարագրերի հետագա ընթացքի ապահովում տարանցիկ հաշիվներից,
- Ապահովել է Cash Management-ով աշխատող հաճախորդների հանձնարարականների մշակումը,
- Ապահովել Լորո բանկերին հանձնարարականների կատարումն ու քաղվածքների տրամադրումը,
- Հաճախորդների միջազգային փոխացումների պարտադիր վավերապայմանների ստուգում և ուղարկում SWIFT-համակարգից,
- Իրականացնել պահանջվող հաշվետվություններ, վերլուծություններ,
- Կատարել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ,
- Կատարել ղեկավարի/ների այլ հանձնարարականներ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բակալավրի և/կամ մագիստրոսի աստիճան
- Վճարային հանձնարարագրերի մշակման և հաշվառման գործընթացների իմացություն։
- SWIFT և Bank Mail համակարգերով աշխատելու հմտություններ։
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
- Համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ` ՀԾ-բանկ համակարգ, MS office փաթեթի իմացություն
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Հայերեն, անգլերեն, ռուսերենի բավարար իմացություն