Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

780524

դիտում

3565

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Մասնագետ-գանձապահ, Դիլիջան մասնաճյուղ

Ամբողջ դրույք

Դիլիջան

11 Սեպտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Իրականացնել հաճախորդների հաշիվներին մուտքագրում և ելքագրում, փաստաթղթերի ձևակերպում, գործարքների իրականացում, քարտերի սպասարկում, իրականացված գործարքների փաթեթների ձևավորում և ստուգում:

Աշխատանքային պարտականություններ
  • Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, սկզբնական փաստաթղթերի ձևավորում, ստեղծված փաստաթղթերի հիման վրա հաճախորդներից կանխիկ գումարի ընդունում և տրամադրում
  • Կանխիկ և անկանխիկ արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում, հաճախորդի սպասարկում
  • Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարարականների ընդունում, մուտքագրում, համապատասխան գործարքների իրականացում
  • Արագ փոխանցումների կատարում,
  • Պլաստիկ քարտերի սպասարկում
  • Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում
  • Այլ ընթացիկ աշխատանքների կատարում:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն. ցանկալի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն 1տարի հաճախորդների սպասարկման ոլորտում)
  • Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է
  • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ0 համակարգի իմացությունը ցանկալի է:
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման իմացություն
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ, բարեկիրթ պահելաձև
  • Ուշադիր աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Լրացուցիչ տեղեկություն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային

«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Մասնագիտական հմտություններ
MS Office ArmSoft բանկային ծրագրային ապահովում
Անձնական հմտություններ
Կոնֆլիկտի հարթում Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն Ուշադիր Թիմային խաղացող