Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Մասնագետ, Բանկային ծառայությունների ներքին հսկողության բաժին/Գիշերային հերթափոխ
Ամբողջ դրույք
Երևան
23 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Ֆինանսների կառավարում
Աշխատանքի նկարագրություն՝
Բանկային ծառայությունների մշակմա և ներդրման գործընթացի դիտարկում, հնարավոր խնդիրների բացահայտում և կանխարգելում:
Աշխատանքային պարտականություններ
- Բանկային ծառայությունների շրջանակում խնդրահարույց կամ կասկածելի /զեղծարարության դեպքերի ուսումնասիրում և անհրաժեշտ միջոցառումների իրականացման մասով առաջարկությունների ներկայացում։
- Ոչ բարեխիղճ, զեղծարար հաճախորդների բացահայտում և նույնականացում, վերջիններիս զեղծարար գործողությունները կանխարգելելու և բացառելու ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացում։
- Վերահսկողական միջոցառումների ներդրում, անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման գործընթացներում ներգրավվում:
- Բանկի և այլ ընկերությունների հետ պրոդուկտների և ծառայությունների մասով համագործակցության գործընթացում ուսումնասիրության իրականացում և մասնագիտական կարծիքի տրամադրում համապատասխան ընկերությունների վերաբերյալ զեղծարարության ռիսկերի տեսանկյունից:
- Զեղծարարության ռիսկերի գծով մոնիտորինգի իրականացում, ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների և կարծիքների/եզրակացությունների կազմում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում
- Բանկային համակարգում աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա փորձ,
- Ծրագրեր կազմելու, իրականացնելու հմտություն, վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն
- Հաղորդակցվելու կարողություն, ստեղծագործական մտածելակերպ, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ
- Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Power Point, Microsoft Office Outlook, ՀԾ-Բանկ 3.0
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների շատ լավ իմացություն
Լրացուցիչ տեղեկություն