Խնդրում ենք սպասել ...

Acba Bank OJSC

Հայաստանի Հանրապետություն

186955

դիտում

1359

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

1996

Մասնաճյուղերի աջակցության, պլանավորման և հաշվետվությունների բաժնի մասնագետ

Ամբողջ դրույք

Երևան

02 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Մասնաճյուղերի աջակցության, պլանավորման և հաշվետվությունների բաժնի մասնագետի աշխատատեղը։

Աշխատանքային պարտականություններ
  • Վաճառքի համակարգի և գործիքների մշակում, ներդրում ու կատարելագործում,
  • Վաճառքի համակարգի և գործիքների բարելավման կարիքների բացահայտում և առաջարկների ներկայացում,
  • Բանկի աշխատակիցներին վաճառքի գործիքների կիրառման վերաբերյալ խորհրդատվության և օժանդակության տրամադրում,
  • Վաճառքի գործիքներով իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ստորաբաժանումներին ու ղեկավարությանը,
  • ՀՀ Կենտրոնական բանկին, ֆինանսական կառույցներին, ֆոնդերին և այլ շահագրգիռ կողմերին պայմանագրային հաշվետվությունների տրամադրում,
  • Մասնաճյուղերի գործընթացների բարելավմանն ուղղված ծրագրային և փաստաթղթային փոփոխությունների առաջարկում,
  • Գույքի, դժբախտ պատահարների և կանխավճարի ապահովագրական պայմանագրերի կնքում և դրանց հետ կապված փաստաթղթաշրջանառության վարում,
  • Բանկի պայմանագրերի շրջանակներում գործընկեր ֆոնդերի հետ աշխատանքների համակարգում,
  • Ֆոնդերի միջոցներով տրամադրվող վարկերի վերաֆինանսավորման/որակավորման հայտերի կազմում և ներկայացում:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձի առկայություն ֆինանսաբանկային ոլորտում,
  • Անալիտիկ (վերլուծական) մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
  • Թիմային և համագործակցային հմտություններ։