Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Մասնաճյուղերի աջակցության, պլանավորման և հաշվետվությունների բաժնի մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
02 Դեկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Մասնաճյուղերի աջակցության, պլանավորման և հաշվետվությունների բաժնի մասնագետի աշխատատեղը։
Աշխատանքային պարտականություններ
- Վաճառքի համակարգի և գործիքների մշակում, ներդրում ու կատարելագործում,
- Վաճառքի համակարգի և գործիքների բարելավման կարիքների բացահայտում և առաջարկների ներկայացում,
- Բանկի աշխատակիցներին վաճառքի գործիքների կիրառման վերաբերյալ խորհրդատվության և օժանդակության տրամադրում,
- Վաճառքի գործիքներով իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում,
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ստորաբաժանումներին ու ղեկավարությանը,
- ՀՀ Կենտրոնական բանկին, ֆինանսական կառույցներին, ֆոնդերին և այլ շահագրգիռ կողմերին պայմանագրային հաշվետվությունների տրամադրում,
- Մասնաճյուղերի գործընթացների բարելավմանն ուղղված ծրագրային և փաստաթղթային փոփոխությունների առաջարկում,
- Գույքի, դժբախտ պատահարների և կանխավճարի ապահովագրական պայմանագրերի կնքում և դրանց հետ կապված փաստաթղթաշրջանառության վարում,
- Բանկի պայմանագրերի շրջանակներում գործընկեր ֆոնդերի հետ աշխատանքների համակարգում,
- Ֆոնդերի միջոցներով տրամադրվող վարկերի վերաֆինանսավորման/որակավորման հայտերի կազմում և ներկայացում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
- Աշխատանքային փորձի առկայություն ֆինանսաբանկային ոլորտում,
- Անալիտիկ (վերլուծական) մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություններ,
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Թիմային և համագործակցային հմտություններ։