Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Մարքեթինգային հետազոտությունների իրականացման բաժնի ավագ մասնագետ
Ամբողջ դրույք
Երևան
01 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Մարքեթինգ/Գովազդ
Աշխատանքի նկարագրություն՝
Ակբա բանկը փնտրում է իր նոր թիմակցին՝ Մարքեթինգային հետազոտությունների իրականացման բաժնի ավագ մասնագետի աշխատատեղը համալրելու նպատակով։
Աշխատանքային պարտականություններ
- Մրցակցային շուկայում տիրող իրավիճակի մշտադիտարկում,
- Հայաստանյան և միջազգային բանկերի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,
- Քանակական և որակական հետազոտությունների/հարցումների, հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպում և իրականացում,
- Շուկայում տիրող իրավիճակի առաջնային ու երկրորդային տվյալների հավաքագրում,
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում շահառու ստորաբաժանումներին՝ նպաստելով բանկում որոշումների կայացման գործընթացին։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության, վիճակագրության կամ հարակից ոլորտներում,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է բանկային կամ ֆինանսական ծառայությունների ոլորտում),
- MS Office գերազանց իմացություն,
- Power BI իմացություն, Python-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Տվյալների մեծ բազայի հետ աշխատելու և վերլուծելու փորձառնություն,
- Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ։