Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

780527

դիտում

3565

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Լուծումների ապահովման ճարտարապետ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ դրույք

Երևան

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Ծրագրավորում

Աշխատանքի նկարագրություն՝

Լուծումների ճարտարապետը պատասխանատու է ամբողջական լուծումների ճարտարապետությունների նախագծման և կառավարման համար՝ ապահովելով դրանց համապատասխանությունը բիզնես նպատակներին, ձեռնարկության ճարտարապետության սկզբունքներին և տեխնոլոգիական չափանիշներին։
Լուծումների ճարտարապետն ապահովում է լուծումների համահնչությունը, մասշտաբայնությունը, անվտանգությունը և կայունությունը՝ ապահովելով պրոդուկտների նախագծման թիմերի կապը ձեռնարկության ճարտարապետության և տեխնոլոգիական հարթակների հետ։

Լուծումների ճարտարապետը գործում է լուծումների մակարդակում՝ վերածելով ձեռնարկության ճարտարապետության գծով ուղղորդումն իրականացելի նախագծերի, միաժամանակ աջակցելով պրոդուկտների նախագծման թիմերին նախագծման ողջ ցիկլի ընթացքում։

Աշխատանքային պարտականություններ
  • 1. Լուծումների ճարտարապետության նախագծում
    • Ամբողջական լուծումների ճարտարապետությունների նախագծում բիզնեսի, հավելվածների, տվյալների և տեխնոլոգիաների ոլորտներում
    • Ճարտարապետական ​​​​տարրերի ապահովում, այդ թվում․
    Ճարտարապետական լուծումների սխեմաներ
    Ինտեգրման նախագծեր
    Տվյալների հոսքերի մոդելներ
    Ոչ ֆունկցիոնալ ճարտարապետության սահմանումներ
    • Լուծումների համապատասխանության ապահովում ձեռնարկության սկզբունքներին, թիրախային ճարտարապետություններին և հարթակների ռազմավարություններին


    2. Ճարտարապետության կառավարում և համապատասխանություն
    • Մասնակցություն ճարտարապետության քննարկումներին և կառավարման գործընթացներին
    Լուծումների համապատասխանության ապահովում ներքոնշյալին․
    Ձեռնարկության ճարտարապետության ստանդարտներ
    Անվտանգության և ռիսկերի գծով պահանջներ
    Նորմատիվ և իրավական սահմանափակումներ
    • Ճարտարապետական ​​ռիսկերի, փոխզիջումների և տեխնիկական պարտքի բացահայտում


    3. Համագործակցություն նախագծման թիմերի հետ

  • Սերտ համագործակցություն պրոդուկտի սեփականատերերի, տեխնոլոգիական ղեկավարների և ինժեներների հետ՝ ներդրման գործընթացն ուղղորդելու նպատակով
  • Աջակցություն կուտակված աշխատանքների ցանկի կատարելագործմանը՝ ճարտարապետական ​​տեսանկյունից
  • Ճարտարապետական ​​ուղղորդում նախագծման, մշակման և տեղակայման փուլերում




  • 4. Ինտեգրում և էկոհամակարգերի նախագծում

  • Ծառայությունների սահմանների, API-ների և ինտեգրման մոդելների սահմանում
  • Համատեղ հարթակների (IAM, Observability, ConfigHub, Notification Platform և այլն) պատշաճ օգտագործման ապահովում
  • Առկա ճարտարապետական ​​բաղադրիչների վերօգտագործման խթանում

  • 5. Ոչ ֆունկցիոնալ ճարտարապետություն

    • Ներքոնշյալի սահմանում և ստուգում․
    Պահանջներ արդյունավետության և մասշտաբայնության գծով
    Հուսալիության և դիմադրողականության մոդելներ
    Անվտանգության և մատչման մոդելներ
    Դիտարկելիության և մոնիթորինգի մոտեցումներ
    • SLO/SLA գծով ձեռնարկության սպասումներին համապատասխանության ապահովում


    6. Տեխնոլոգիաների գնահատում և աջակցություն որոշումների կայացման ընթացքում

  • Լուծումների տարբերակների և տեխնոլոգիաների ընտրության գնահատում
  • Ճարտարապետական ​​​​բնույթի տեղեկատվության տրամադրում, որը կնպաստի լուծումն ինքնուրույն մշակելու կամ պատրաստի լուծում ձեռք բերելու վերաբերյալ որոշումների կայացման հարցում
  • Աջակցություն ճարտարապետական բնույթի ​​​​որոշումների հետ կապված ֆինանսական գնահատման և ռիսկերի գնահատման իրականացման ընթացքում
Անհրաժեշտ հմտություններ
  • Բակալավրի աստիճանի առկայությունը տեղեկատվական կամ համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում ցանկալի է
  • Լուծումների ճարտարապետության ոլորտում կամ ավագ ինժեներական պաշտոններում աշխատանքի մեծ փորձ
  • Բաշխված համակարգերի, API-ների և ինտեգրման մոդելների իմացություն
  • Ժամանակակից ճարտարապետական ​​պրակտիկայի իմացություն (միկրոծառայություններ, իրադարձությունների վրա հիմնված ճարտարապետություն, ամպային/լոկալ լուծումների հիբրիդային ճարտարապետություն)
  • Ճարտարապետական ​​սխեմաների (TOGAF կամ նմանատիպ այլ սխեմաներ) իմացություն
  • Ծրագրավորման լեզուների խորացված իմացություն
  • Տարբեր օպերացիոն համակարգերի և տվյալների բազաների լավ իմացություն
  • Բարդ ճարտարապետական ​​հասկացությունները տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտում գործող շահագրգիռ կողմերին ներկայացնելու ունակություն
  • Ֆորմալ նշագրումների կիրառմամբ (օր․ ArchiMate, C4, UML) ճարտարապետական ​​մոդելավորման հմտություններ՝ լուծումների ճարտարապետությունները նախագծելու և ներկայացնելու համար
Մասնագիտական հմտություններ
Coding standards DevOps Microservices ԾԱ ճարտարապետությու
Անձնական հմտություններ
Առաջնորդության հմտություններ Կազմակերպչական հմտություններ Work with databases Հաղոորդակցման հմտություններ