Խնդրում ենք սպասել ...

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Հայաստանի Հանրապետություն

213850

դիտում

531

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

Ոչ առևտրային կազմակերպություն

Հիմնադրման տարեթիվ`

1993

Ուսուցման և զարգացման մասնագետ/Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Ամբողջ դրույք

Երևան

10 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Մարդկային ռեսուրսների կառավարում

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք ուսուցման և զարգացման մասնագետ, ով պատասխանատու կլինի Կենտրոնական բանկի աշխատակիցների ադապտացման և ինտեգրման, ուսուցման և զարգացման գործընթացների ապահովման համար։

Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել և իրականացնել Բանկի աշխատակիցների ադապտացման և ինտեգրման գործընթացը, ներկայացնել առաջարկություններ դրա բարելավման վերաբերյալ

  • Կազմակերպել նոր ընդունված աշխատակիցների ադապտացիոն միջոցառումները և կողմնորոշման դասընթացները

  • Ապահովել նոր աշխատակիցների համար ադապտացիոն ծրագրերի առկայությունը, հետևել դրանց իրականացման ընթացքին

  • Իրականացնել պարբերական հետադարձ կապի հանդիպումներ նոր ընդունված աշխատակիցների հետ

  • Բացահայտել ադապտացման և ինտեգրման գործընթացում առկա խնդիրները, մշակել և ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ

  • Վարել աշխատակիցների ադապտացման վերաբերյալ տվյալների բազան, իրականացնել տվյալների վերլուծություն և եռամսյակային կտրվածքով ներկայացնել հաշվետվություններ

  • Մասնակցել աշխատակիցների ուսուցման և զարգացման ծրագրերի մշակման, ինչպես նաև ուսուցման կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքներին

  • Տրամադրել խորհրդատվություն ադապտացման և ինտեգրման, ուսուցման և զարգացման գործընթացների վերաբերյալ Անձնակազմի կառավարման թիմին և Բանկի ստորաբաժանումներին


Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ անձնակազմի կառավարման ոլորտում

  • Անձնակազմի կառավարման ոլորտի վերաբերյալ գիտելիքներ

  • Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ ընդհանուր պատկերացում

  • Թվային և արհեստական բանականության գրագիտություն

  • Հայերենի գերազանց իմացություն

  • Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև.

  • Ուսուցման ծրագրերի մշակման և իրականացման կարողությու

  • Վերլուծական հմտություն

  • Տվյալների հետ աշխատելու կարողություն

  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ

  • Թիմային աշխատանք և համագործակցություն

  • Խնդիրների լուծում և կոնֆլիկտների կառավարում

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն