Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

915185

դիտում

3729

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Իրավաբան, Դատական պաշտպանության եվ վեճերի կարգավորման ծառայություն;l

Ամբողջ դրույք

Երևան

04 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Իրավական

Աշխատանքի նկարագրություն՝

Աշխատակիցը պատասխանատու է լինելու հաճախորդների և երրորդ անձանց նկատմամբ իրավական գործընթացների նախաձեռնման և վարման, դատական և արտադատական ներկայացուցչության ապահովման, Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հարաբերություններում ներկայացուցչության ապահովման և այլ իրավական գործընթացների համար։

Աշխատանքային պարտականություններ
  • Կազմել հայցադիմումներ, բողոքներ, վարչական բողոքներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, լիազորագրեր, բանկի դեմ ներկայացված բողոքների պատասխաններ և իրավաբանական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովել դրանց ներկայացումը երրորդ անձանց հետ հարաբերություններում և համապատասխան մարմիններում;
  • Ապահովել ներգրավվածություն և անմիջական մասնակցություն վարչական վարույթներում և/կամ դատավարություններում` բոլոր ատյանների դատարաններում;
  • Պատրաստել պետական և ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից ստացված որոշումների, հարցումների և գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց բողոքարկումը վերադասության, ինչպես նաև դատական կարգով` ըստ անհրաժեշտության ապահովելով նաև կայացված դատական ակտերի բողոքարկումները` վերաքննության և վճռաբեկության կարգով;
  • Տալ եզրակացություններ իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ;
  • Իրականացնել իրավական բնույթի հարցերի կարգավորում Բանկի ընթացիկ և մշտական հանձնաժողովների կամ կոլեգիալ մարմինների կազմում ընդգրկվելու դեպքում՝ կախված համապատասխան մարմնի գործառույթների նպատակներից;
  • Մասնակցել ՀՀ օրենսդրության հետ կապված հարցերի քննարկմանը և առաջարկություններ ներկայացնել` այդ թվում վերահսկող կառույցների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ հարաբերություններում;
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • 2+ տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է մասնակցություն գործնական իրավական գործընթացներում
  • ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և բանկային օրենսդրության, ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ
  • Փաստաբանական որակավորում
  • Հայերենի, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Microsoft Office-ի և Outlook համակարգի գերազանց իմացություն
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Ճնշման տակ աշխատելու ունակություն, կազմակերպվածություն, բարդ իրավիճակիներին լուծումներ տալու ունակություն