Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Վարկային մասնագետ, Քաջարան մասնաճյուղ
Ամբողջ դրույք
Քաջարան
20 Սեպտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Վարկային մասնագետն պահովում է վարկերի տրամադրման և հետագա սպասարկման գործընթացը:
Աշխատանքային պարտականություններ
- Տրամադրել ընդլայնված խորհրդատվություն վարկերի գծով պոտենցիալ վարկառու-հաճախորդներին
- Կատարել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, կատարել հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում
- Հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ կատարել հարցումներ համապատասխան տեղեկատվական բյուրոներ
- Կազմել և ներկայացնել վարկի տրամադրման վերաբերյալ եզրակացություն
- Կազմել և վարել հաճախորդի վարկի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով (այդ թվում բանկային օպերացիոն համակարգում, CRM տվյալների բազայում)
- Կազմել վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրերը, կազմակերպել դրանց կնքումը
- Ապահովել վարկի տրամադրման և հետագա սպասարկման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
- Կատարել համապատասխան պայմանագրերի ներմուծում բանկային օպերացիոն համակարգ, ուղղել վարկի տրամադրման էլեկտրոնային կարգադրություն համապատասխան ստորաբաժանմանը
- Իրականացնել իր կողմից տրամադրված վարկերի ընթացիկ սպասարկումը և մոնիթորինգը
- Հետևել ընթացիկ վարկերի ժամանակին մարմանը և ուշացումների դեպքում այդ մասին տեղյակ պահել համապատասխան ծառայություններին
- Տրամադրել մասնագիտական եզրակացություններ
- Բաժնի ղեկավարին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես վարկային մասնագետ
- Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
- Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
- Գերազանց հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի ունակություններ:
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
- Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
- արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
- մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: