Ucom CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Հեռահաղորդկացություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2009
Կորպորատիվ հաճախորդների ներգրավման համակարգող
Ամբողջ դրույք
Երևան
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Վաճառքի/սպասարկման կազմակերպում
Աշխատանքի նկարագրություն՝
Յուքոմ ընկերությունը փնտրում է կորպորատիվ հաճախորդների ներգրավման համակարգող, ով պլանավորելու է կորպորատիվ վաճառքների գործընթացը, և ապահովելու պոտենցիալ հաճախորդների հետագա սպասարկումը:
Աշխատանքային պարտականություններ
- Պոտենցիալ հաճախորդների որոնում ներքին և արտաքին աղբյուրների օգնությամբ,
- Պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպում,
- Հանդիպումների համար անհրաժեշտ ֆայլերի պատրաստում,
- Առկա և պոտենցիալ հաճախորդների հետ նամակագրության, զանգերի, հանդիպումների և բանակցությունների միջոցով հավելյալ վաճառքների իրականացում,
- Կորպորատիվ սեգմենտի ներկայացուցիչների հետ հարաբերությունների ձևավորում և ամրապնդում,
- Ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում, պայմանագրերի առաքման համակարգում և մեկ օրինակի վերադարձի վերահսկում,
- Հաճախորդների պորտֆելի կառավարում, հաճախորդների կարիքներին համապատասխան կոմերցիոն առաջարկների ձևավորում, լուծումների առաջարկում,
- Ծառայությունների միացման, իսկ հետագայում խնդիրների կարգավորման համակարգում, ընթացիկ հարցերի ուղղորդում համապատասխան բաժիններ,
- Օրական, շաբաթական և ամսական կտրվածքով հանդիպումների, վաճառքների և այլ հաշվետվությունների ներկայացում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման ոլորտում),
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- MS office (Word, Excel, Power Point, Outlook) փաթեթի գերազանց իմացություն և համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ։
Լրացուցիչ տեղեկություն
Դիմելու համար պարզապես սեղմի’ր Apply Now/Դիմել հիմա կոճակը կամ ուղարկիր ինքնակենսագրականդ career@ucom.am էլ․ հասցեին՝ նշելով "Կորպորատիվ հաճախորդների ներգրավման համակարգող"։