Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

612385

դիտում

3259

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

Կիբեռանվտանգության ավագ մասնագետ /Senior Cybersecurity Specialist/

Ամբողջ դրույք

Երևան

06 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա ՏՏ անվտանգություն/Ցանցեր

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կիբեռանվտանգության ավագ մասնագետ /Senior Cybersecurity Specialist/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Կիբերանվտանգության համակարգերի (Firewall, IPS/IDS, Antivirus, EDR/XDR, Secure mail gateway, SIEM, Vulnerability Scanner, PIM/PAM, WAF) կարգաբերում և մոնիթորինգ,
  • Windows, Linux օպերացիոն համակարգերի անվտանգության պահանջների ներդրում,
  • Կոնտեյներային տեխնոլոգիաներում անվտանգության պահանջների ներդրում,
  • Տեղեկատվական ցանցում անվտանգության պահանջների ներդրում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,
  • Ունես վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կիբերանվտանգության ուղղվածությամբ կամ 3 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համակարգերի ադմինիստրավորման կամ ցանցերի մասնագիտացմամբ կրթություն,
  • Ունես վերլուծական հմտություններ,
  • Ունես Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական) լեզուների իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Մասնագիտական հմտություններ
MS Office Հակավիրուսային ՏՏ լուծումներ