Խնդրում ենք սպասել ...

Արդշինբանկ ԲԲԸ

Հայաստանի Հանրապետություն

615215

դիտում

3266

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

1500-2000

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հիմնադրման տարեթիվ`

2003

ԿԲՏ, Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների վարչություն - Ֆինանսական խորհրդատու

Ամբողջ դրույք

Երևան

03 Դեկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ հաճախոորդների հետ աշխատանքների վարչության Ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Կորպորատիվ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, էֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում,
  • Կորպորատիվ հաճախորդների սպասարկում,
  • Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մոնիթորինգի աջակցում,
  • Կորպորատիվ հաճախորդների երաշխիքների հայտերի դիտարկում, երաշխիքի հաստատման, տրամադրման և սպասարկման գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգով սահմանված գործողությունների իրականացում,
  • Կորպորատիվ հաճախորդների վարկային հայտերի ուղեկցում, վարկային գործիքի տրամադրման և սպասարկման գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգով սահմանված գործողությունների իրականացում,
  • Կորպորատիվ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում և պարբերաբար թարմացում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Առկա հաճախորդների բազայի սպասարկում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,
  • Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ),
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office ծրագրերի իմացություն,
  • Ունես բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն և կարողանում ես կատարել ֆինանսական վերլուծություններ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Մասնագիտական հմտություններ
LSoft MS Office