Արդշինբանկ ԲԲԸ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2003
ԿԲՏ, Քարտային գործառնությունների և համագործակցությունների կառավարման ուղղություն - Համակարգող
Ամբողջ դրույք
Երևան
09 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության Քարտային գործառնությունների և համագործակցությունների կառավարման ուղղության Համակարգող։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
- Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
- Նախագծերի իրականացում, այդ թվում՝ քարտային ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակում և ներկայացում,
- Վճարահաշվարկային կազմակերպություններից հավելյալ ծառայությունների, բաժանորդագրությունների ձեռքբերման, ներդրման և փորձարկման գործընթացներին մասնակցություն, վճարահաշվարկային համակարգերի հետ պայմանագրերի կնքման գործընթացի կոորդինացում,
- Մարքեթինգային ուսումնասիրության հիման վրա քարտային նոր ծառայությունների ներդրման, առկա ծառայությունների արդիականացման, զարգացման և օպտիմալացման նախագծերի նախաձեռնում, պլանավորում և իրականացում,
- Ներդրված քարտային ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերությունների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- Բիզնես գործընթացները կանոնակարգող իրավական ակտերի մշակում և արդիականացում,
- Վճարային բիզնեսի զարգացման գծով գործընկերների հետ կնքված պայմանագրերի և համագործակցությունների հիման վրա ֆինանսական հոսքերի կառավարում, այդ թվում՝ Բանկի այլ բիզնես ստորաբաժանումների, մարքեթինգի և այլ ստորաբաժանումների հետ աշխատանքների համակարգում,
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է) կրթություն,
- Ունես Վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է բանկային ծառայությունների զարգացման և նախագծերի զարգացման ուղղությամբ) որից առնվազն 2 տարին ղեկավար պաշտոնում,
- Ունես Նախագծերի կառավարման, բանկային ծառայությունների պայմանների, պրոցեսների մշակման մասով որակավորման մասին վկայող լիցենզիաների կամ սերտիֆիկատների առկայություն (ցանկալի է),
- Ունես MS Office, MS Project (ցանկալի է), բանկի Գործառնական օր (ցանկալի է), Պրոցեսինգային ընկերությունների ծրագրային համակարգերի իմացություն (ցանկալի է),
- Ունես Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) լեզուների իմացություն,
- Ունես Մարքեթինգի և վաճառքի հիմունքների իմացություն, Ֆինանսական վերլուծություն, Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն։
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը.
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: