Ameriabank CJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
ՏՏ Բիզնես վերլուծաբան_Ներքին գործընթացների ավտոմատացման սքվոդ
Ամբողջ դրույք
Երևան
09 Նոյեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բիզնես/Կառավարում
Աշխատանքի նկարագրություն՝
Բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովումների ներդրման բիզնես-կարիքների հավաքագրում և վերլուծություն, բիզնես, ֆունկցիոնալ, ոչ ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների նկարագրություն, շահառուների և նրանց ակնկալիքների կառավարում և առաջարկվող լուծումների ներկայացում, հնարավոր լուծումների տարբերակների (այդ թվում՝ լավագույն փորձի) մշակում, մանրամասնեցում և ուսումնասիրում, առաջարկությունների ներկայացում, լուծումներն իրականացնող թիմերին պարզաբանումների և մանրամասների ներկայացում, որակի վերահսկողություն:
Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել և վերլուծել բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովման լավագույն փորձը
- Բացահայտել բանկի և նրա ստորաբաժանումների կարիքները բանկային նոր տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովման մասով
- Վերլուծել, փաստաթղթավորել և հաստատել բիզնես, ֆուկցիոնալ, ոչ ֆուկցիոնալ և տեխնիկական պահանջները
- Բացահայտել հնարավոր տեխնոլոգիական լուծումները՝ նախապես սահմանված պահանջներին համապատասխան, կատարել համեմատական վերլուծություն, գնահատել տարբերակները և տրամադրել առաջարկություններ և եզրակացություններ
- Տրամադրել պարզաբանումներ և մանրամասներ լուծումների ներդրման թիմերին
- Կառավարել շահառուներին և նրանց ակնկալիքները և ներկայացնել առաջարկվող լուծումները
- Շահառուներին ներկայացնել հաշվետվություններ աշխատանքների ընթացքի (առկայության դեպքում՝ խնդրահարույց հարցերի) և արդյունքների վերաբերյալ բանկի ընթացակարգերով սահմանված կարգով
- Գնահատել տեխնոլոգիական, թվային լուծումները և ծրագրային ապահովում սահմանված կարիքների տեսանկյունից, փորձարկել դրանք և իրականացնել որակի վերահսկումը
- Ապահովել ստորաբաժանման` նոր բանկային տեխնոլոգիաների, թվային լուծումների և ծրագրային ապահովման ներդրման հետ կապված այլ առաջադրանքների կատարումը
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն կառավարման, տնտեսագիտության կամ ՏՏ ոլորտում
- Բիզնես-վերլուծությունների իրականացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ Բանկային գործունեություն, ՏՏ կամ հեռահաղորդակցություն
- Բարդ խնդիրները վերլուծելու և դրանք որպես պարզ առաջադրանքներ ներկայացնելու ունակություն
- Կարծիքներ և տեսակետներ համադրելու և ունիվերսալ լուծումներ առաջարկելու ունակություն
- Բիզնեսի կարիքներն ու պահանջները պարզ, հասկանալի և գործնական ձևով ձևակերպելու և ներկայացնելու ունակություն
- Տեխնիկական պահանջների կառավարման գործընթացի և ժամանակակից մեթոդների գերազանց իմացություն (օր.` User Stories և Use Cases)
- Բանկային տեխնոլոգիաների և ծառայությունների իմացություն և պրակտիկ կիրառում
- UI/UX -ի հիմնական հայեցակարգերի իմացություն
- Բիզնես-գործընթացների նոտացիայի (notation) իրականացման փորձ (օր.` BPMN կամ UML)
- Վեբ-ծառայությունների և REST API, MicroService ճարտարապետության իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Տվյալների շտեմարանների հետ աշխատելու փորձը, SQL-ի իմացությունը, անհրաժեշտ տվյալներն ինքնուրույն դուրս բերելու կարողությունը կդիտվի որպես առավելություն։
- ՀԾ Բանկ ծրագրի գործառույթների և աշխատանքի հիմնական տրամաբանության իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- SDLC-ի իմացություն, իտերատիվ մշակման փորձ, Scrum շրջանակի իմացություն
- Նվիրվածություն, պարտաճանաչություն, համակարգված մոտեցում աշխատանքին
- Հայերենի գերազանց իմացություն, մասնագիտական անգլերենի և ռուսերենի լավ իմացություն