Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

878567

դիտում

3706

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Ֆիզիկական անձանց վարկավորման մասնագետ, Նորագավիթ մասնաճյուղ

Ամբողջ դրույք

Երևան

21 Նոյեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Բանկային/Վարկային

Աշխատանքի նկարագրություն՝

Վարկային մասնագետն ապահովում է Ֆիզիկական անձանց վարկերի տրամադրման և հետագա սպասարկման գործընթացը:

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել ֆիզիկական անձ հաճախորդների վարկային պրոդուկտներին առնչվող կարիքների բացահայտում, վերջիններիս տրամադրել ընդլայնված խորհրդատվություն:
  • Նախաձեռնել Վարկային հայտի գործընթաց` սահմանված չափանիշների համաձայն հաճախորդի վարկունակության ու վարկարժանության պատշաճ ուսումնասիրություն:
  • Հավաքագրել և փոխանցել բիզնես վարկավորման մասնագետին/ներին ֆիզիկական անձ հաճախորդի անհրաժեշտ փաստաթղթեր` հաճախորդի եկամուտի վերաբերյալ վերլուծված տեղեկատվություն ստանալու նպատակով, այն դեպքերում, երբ հաճախորդի եկամուտը ձևավորվում է բիզնեսից:
  • Ուսումնասիրել հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերը և/կամ տեղեկատվությունը` համադրելով դրանք սահմանված չափորոշիչներին, նվազագույն պահանջներին:
  • Գրավ հանդիսացող գույքի գնահատման գործընթացի կազմակերպում, ինչպես նաև գույքի անձամբ զննության մոնիթորինգ այցելության իրականացում:
  • Կազմել և ներկայացնել վարկի տրամադրման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:
  • Ներկայացնել վարկային հայտը շահագրգիռ ստորաբաժանումների դիտարկմանը և դիրքորոշմանը:
  • Իրականացնել հաստատված վարկի տրամադրման գործընթացի կազմակերպում, համակարգում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, դրանք շահագրգիռ ստորաբաժանումներ ներկայացում:
  • Իրականացնել իր և այլ վարկային մասնագետների կողմից տրամադրված վարկերի ընթացիկ մոնիտորինգ և սպասարկում, տրամադրված վարկերի պայմանների վերանայման դեպքում ըստ անհրաժեշտության տեղեկատվության տրամադրում և գործընթացի կազմակերպում:
  • Հետևել ընթացիկ վարկերի ժամանակին մարմանը և ուշացումների դեպքում այդ մասին տեղյակ պահել համապատասխան ստորաբաժանումներին:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ որպես վարկային մասնագետ
  • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
  • Վերլուծական մտածողություն
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ:
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային

«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: