«Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
200-500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
2006
Հեռախոսազանգերի կենտրոնի փոխարինող օպերատոր
Ամբողջ դրույք
Երևան
11 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
- Պատասխանել մուտքային զանգերին՝ հաճախորդներին տրամադրել վարկատեսակների և ծառայությունների մասին տեղեկատվություն,
- Իրականացնել ելքային զանգեր՝ հաճախորդներին տրամադրել վարկատեսակների և ծառայությունների մասին տեղեկատվություն,
- Իրականացնել կազմակերպության վարկատեսակների և ծառայությունների վաճառք հեռախոսով,
- Պատասխանել հաճախորդների էլեկտրոնային և սոցիալական ցանցերի միջոցով ստացած նամակներին,
- Կառավարել և լուծել հաճախորդների բողոքները,
- Բացահայտել, փաստաթղթավորել և ներկայացնել ղեկավարին հաճախորդների զանգերի միտումների մասին, հանդես գալ բարելավման առաջարկություններով,
- Կառավարել և լուծել հաճախորդների բողոքները,
- Ապահովել հաճախորդների սպասարկման համապատասխանությունը գործող ստանդարտներին:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Հաճախորդների հետ հաղորդակցման բավարար և հեռախոսազանգի միջոցով հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ,
- Ընդհանուր համակարգչային գիտելիքներ,
- Հաճախորդների թիրախային խմբերին հասնելու և սպասարկման գերազանցությունն առաջ մղելու հմտություններ,
- Ինտենսիվ ռեժիմով աշխատելու ունակություն, ոչ ստանդարտ իրվիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում:
Լրացուցիչ տեղեկություն
Ավելի քան 28 տարի է, ինչ “ԱՐԵԳԱԿ”-ը լինելով հայկական ֆինանսական շուկայի առաջատարներից մեկը, իր ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ ԱՐԵԳԱԿ-ի ամենաարժեքավոր ակտիվը նրա աշխատուժն է: “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատողներին տրամադրում է բժշկական ապահովագրություն, հատուկ պայմաններով աշխատակիցների վարկավորման հնարավորություն, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման հնարավորություն և իհարկե, մրցունակ փոխհատուցում: