ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
500-1500
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1991
Պրոդուկտների զարգացման վարչության պետ
Ամբողջ դրույք
Երևան
09 Դեկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ) փնտրում է ղեկավար, ով Բանկում կկատարելագործի պրոդուկտների մշակման և նախագծերի կառավարման համակարգը՝ գաղափարից և տնտեսական հիմնավորումից մինչև ժամանակին գործարկում և չափելի արդյունքներ։
Վարչությունը Բանկի զարգացման ոլորտ համակարգող առանքային ստորաբաժանումն է, որը գործում է Գործադիր տնօրենի զարգացման գծով տեղակալ (CDO) ենթակայության ներքո։ Վարչությունը հանդիսանում է Բանկի պրոդուկտների սեփականատեր։
Աշխատանքային պարտականություններ
Պորտֆել և բիզնեսի հարցումներ
- Բանկի ռազմավարությանը համապատասխան ձևավորել պրոդուկտային roadmap՝ հաշվի առնելով բիզնես ստորաբաժանումների առաջարկները և այն ներկայացնել իրավասու մարմինների հաստատմանը։
- Ապահովել նոր պրոդուկտների և փոփոխությունների վերաբերյալ գաղափարների ու հարցումների ընդունման միասնական համակարգի արդյունավետ իրացում՝ գնահատում, առաջնահերթության որոշում և բիզնես ստորաբաժանումների տեղեկացում կարգավիճակի մասին։
- Ապահովել նոր պրոդուկտների և մոդիֆիկացիաների նպատակահարմարության վերլուծությունը և եկամուտ-ծախսերի նախնական հաշվարկ-վերլուծությունը, դրանց քննարկումն ու վերջնական արդյունքների ներկայացումն իրավասու մարմիններին։
- Ապահովել գործող պրոդուկտների մոնիտորինգ և Բանկի վարչությանը ներկայացնել առաջարկություններ դրանց արդյունավետության, խթանման կամ դադարեցման վերաբերյալ։
Պրոդուկտներ
- Ապահովել պրոդուկտի գործարկման միասնական գործընթացի արդյունավետ իրացում (հարցում → հիմնադրույթներ և հաշվարկ → համաձայնեցումներ → մշակում → պիլոտ → գործարկում → գնահատում)՝ հստակ վերահսկման կետերով և մասնակիցների դերերով։
- Ապահովել պրոդուկտների համաձայնեցումը ռիսկերի կառավարման, համապատասխանության (կոմպլայանս), իրավաբանական, ֆինանսական և գործառնական ստորաբաժանումների հետ և դրանց համապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի պահանջներին։
- ՏՏ-ի հետ համատեղ զարգացնել թվային պրոդուկտները՝ առաջնահերթություններ, թողարկումների որակ, հաճախորդի ուղի։
- Բիզնես ստորաբաժանումների և Մարքեթինգի բաժնի հետ համատեղ մշակել պրոդուկտների իրացման ուղիները և շուկա դուրս բերման ծրագիրը, կազմակերպել ներքին իրավական ակտերի նախապատրաստումը և մասնաճյուղերի ուսուցումը։
- Բանակցություններ վարել պոտենցիալ գործընկերների հետ (վճարային համակարգեր, ֆինտեխ, ապահովագրություն, մանրածախ առևտուր) և զարգացնել Հաճախորդների հավատարմության ծրագիրը։
Նախագծեր
- Վերահսկել առանցքային նախագծերի ժամկետները, բյուջեներն ու ռիսկերը, վերաբաշխել ռեսուրսները նախագծերի միջև և էսկալացնել խնդիրները։
- Հետևել նոր պրոդուկտների և համագործակցության նախագծերի եկամուտ-ծախսերի իրագործմանը գործարկումից հետո և հաշվետվություններ ներկայացնել CDO-ին և Բանկի վարչությանը։
- Մասնակցել միջազգային ֆինանսական կառույցների հետ նախագծերին՝ պրոդուկտների և նախագծային հաշվետվությունների մասով։
Թիմ և գործընթացներ
- Շարունակաբար ապահովել թիմի զարգացումը՝ հավաքագրում, նպատակներ, գնահատում, մենթորություն, սերտիֆիկացում։
- Շարունակաբար բարելավել գործառույթին առնչվող ներքին իրավական ակտերը։
- Ներդնել Agile պրակտիկաներ/գործիքներ, որտեղ դրանք արագություն են ապահովում՝ առանց հսկողության կորստի։
- Ներկայացնել եռամսյակային աշխատանքային ծրագրեր և վարչության գործունեության վերաբերյալ հաշվետվություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման ոլորտներում։
- Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ բանկում, որից առնվազն 3 տարի՝ պրոդուկտների կամ նախագծերի կառավարման թիմի ղեկավարման փորձ։
- Բանկային պրոդուկտներ գաղափարից մինչև չափելի արդյունք գործարկելու և ՏՏ մասնակցությամբ խոշոր միջֆունկցիոնալ նախագծեր ղեկավարելու հաջողված փորձ (կդիտվի որպես առավելություն)։
- ՀՀ բանկային օրենսդրության և ՀՀ կենտրոնական բանկի կանոնակարգերի իմացություն։
- Բանկային պրոդուկտների տնտեսագիտության իմացություն՝ գնագոյացում, եկամտաբերություն, բիզնես-քեյսեր։
- Agile/Scrum-ի և նախագծերի կառավարման դասական մեթոդների գործնական կիրառման փորձ։
- Բիզնես ստորաբաժանումների (վարկավորում, քարտեր, ՓՄՁ) հետ համատեղ պրոդուկտներ մշակելու և ղեկավարության հետ աշխատելու փորձ, գործընկերների և մատակարարների հետ բանակցություններ վարելու հմտություն։
- Հայերենի ազատ տիրապետում, ռուսերենի և անգլերենլավ իմացություն (օրինակ՝ ոչ ցածր B2 մակարդակից)։
Առավելություն կհամարվի
- PMO ստեղծելու կամ ստորաբաժանումը պրոդուկտային մոդելի անցկացնելու փորձ։
- Թվային ուղիների, վճարումների կամ առցանց վարկավորման ոլորտում աշխատանքային փորձ։
- Տվյալների հետ աշխատանքի հմտություն՝ BI, A/B թեստեր, պրոդուկտային մետրիկաներ։
- PMP, PMI-ACP, PRINCE2, CSPO/PSPO սերտիֆիկատներ, MBA։
Մասնագիտական հմտություններ:
Product management, Project management, Agile/Scrum, Banking, Financial analysis, Jira, MS Office
Անձնային հմտություններ:
Leadership, Stakeholder management, Negotiation, Analytical thinking, Communication
Լրացուցիչ տեղեկություն
Լրացուցիչ տեղեկություններ
- Վարչությունում փոփոխությունների նախաձեռնելու և Բանկի պրոդուկտային ռազմավարության վրա անմիջական ազդեցություն ունենալու հնարավորություն։
- Մրցունակ վարձատրություն և տարեկան պարգևավճար՝ արդյունքներից կախված։
- Բժշկական ապահովագրություն և արտոնյալ պայմաններ Բանկի պրոդուկտներից օգտվելիս։
- Ուսուցում և միջազգային սերտիֆիկացում ղեկավարի և թիմի համար։
Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:
Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին)