Խնդրում ենք սպասել ...

Ameriabank CJSC

Հայաստանի Հանրապետություն

822111

դիտում

3627

ընդհանուր աշխատանքներ

Ոլորտ`

Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն

Աշխատակիցների քանակը`

500-1500

Ընկերության տեսակը`

ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ

Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

Ամբողջ դրույք

Երևան

10 Հոկտեմբեր 2026

Աշխատանքի պայմաններ Մշտական

Կատեգորիա Հաղորդակցություն/Լրագրություն/PR

Աշխատանքի նկարագրություն՝

Ամերիաբանկը փնտրում է PR բաժնի ղեկավար, ով կհամակարգի հանրային կապերի և հաղորդակցության ուղղությունը, կմշակի և կիրականացնի PR ռազմավարությունը, կհամակարգի թիմի աշխատանքը և կնպաստի Բանկի դրական իմիջի ու բրենդի շարունակական զարգացմանը։ Մենք փնտրում ենք նախաձեռնող, նորարար և ստեղծագործ առաջնորդի, ով տիրապետում է PR-ի ժամանակակից գործիքներին, հետևում է սոցիալական մեդիայի և հաղորդակցության զարգացող միտումներին և արագ կողմնորոշվում է դինամիկ միջավայրում։

Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել և իրականացնել Բանկի PR և հաղորդակցության ռազմավարությունը՝ Բանկի բիզնես ռազմավարությանը, նպատակներին և բրենդի դիրքավորմանը համապատասխան։
  • Սահմանել PR և հաղորդակցության երկարաժամկետ ուղղությունները, առաջնահերթությունները, տարեկան ծրագրերը և հիմնական հաղորդագրությունները։
  • Հետևել PR-ի, մեդիայի և սոցիալական ցանցերի զարգացումներին ու միտումներին, նախաձեռնել նորարարական հաղորդակցման լուծումներ և մոտեցումներ։
  • Ղեկավարել և զարգացնել PR բաժնի թիմը՝ սահմանելով նպատակներ և KPI-ներ, բաշխելով առաջադրանքները, գնահատելով արդյունքները և աջակցելով աշխատակիցների մասնագիտական աճին։
  • Կազմակերպել և վերահսկել PR արշավների և միջոցառումների ամբողջական գործընթացը՝ ներառյալ մամուլի ասուլիսները, քննարկումները, հանրային իրազեկման միջոցառումները և այլ նախաձեռնություններ։
  • Ապահովել PR և հանրային իրազեկման նյութերի պատրաստումը՝ մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, հարցազրույցներ, ինֆոգրաֆիկներ, տեսանյութեր, ռեպորտաժներ և այլ բովանդակություն։
  • Համակարգել PR նյութերի և նախաձեռնությունների արդյունավետ տարածումը ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում, Բանկի կայքում և այլ հաղորդակցման հարթակներում։
  • Կառուցել և զարգացնել արդյունավետ հարաբերություններ լրատվամիջոցների, գործընկերների և այլ արտաքին շահակիցների հետ։
  • Մոնիթորինգի ենթարկել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում Բանկի վերաբերյալ հրապարակումներն ու հանրային արձագանքը, վերլուծել արդյունքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
  • Գնահատել PR գործունեության և արշավների արդյունավետությունը՝ սահմանված KPI-ների և այլ չափելի ցուցանիշների հիման վրա, և ներկայացնել հաշվետվություններ ու ռազմավարական առաջարկություններ ղեկավարությանը։
  • Նախաձեռնել և իրականացնել Բանկի ներքին PR և հաղորդակցության նախաձեռնություններ՝ նպաստելով աշխատակիցների ներգրավվածությանն ու միասնական կորպորատիվ մշակույթին։
  • Կատարել Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ և ղեկավարության հանձնարարականներ։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն։
  • Առնվազն 7-10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում։
  • PR միջոցառումների և արշավների կազմակերպման ու համակարգման, PR նյութերի մշակման և ԶԼՄ-ների հետ համագործակցության փորձ։
  • PR և հաղորդակցության ռազմավարությունների մշակման փորձը
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
  • Տնտեսագիտական, մասնավորապես՝ բանկային ոլորտի գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
  • Զարգացած կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ։
  • Մեծ թիմում արդյունավետ աշխատելու և թիմային աշխատանքը համակարգելու կարողություն։
  • Նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք։
  • Պրոֆեսիոնալ էթիկա և գործնական հաղորդակցության բարձր մշակույթ։