Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Հաճախորդների սպասարկման մասնագետ (Էջմիածին մասնաճյուղ)
Ամբողջ դրույք
Երևան
23 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Մշտական
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կհամալրի Հաճախորդների սպասարկման մասնագետի աշխատատեղը։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքները` բացել և փակել ընթացիկ հաշիվները, ձևակերպել և դադարեցնել ավանդները, կատարել տեղային, մասնաճյուղային և միջազգային փոխանցումներ, ձևակերպել և տրամադրել վարկի/վարկային գծի գումարը, կատարել կանխիկ դրամի ելքերը և մուտքերը, կատարել արտարժույթի փոխանակումը, ակտիվացնել հեռահար բանկինգի ծառայությունը, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատրաստել լիազորագրերը և այլն,
- Հաճախորդներին ուղղորդել հեռահար սպասարկման ուղիներ, ուսուցանել հաճախորդներին հեռահար և թվային սպասարկման ուղիներով գործարքներ կատարելու նպատակով,
- Ընդունել քարտերի դիմումները, իրականացնել քարտերի պատվիրումը և տրամադրումը,
- Հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը,
- Ուղղորդել հաճախորդին համապատասխան մասնագետի մոտ վաճառքի պոտենցիալի առկայության դեպքում,
- Իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը, իրականացնել հաճախորդի տվյալների մուտքագրումը համապատասխան ծրագիր, ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատշաճ ստորագրումը և թարմացնել ժամանակին։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
- Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Հաճախորդակենտրոն մոտեցում,
- Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
- Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։