Acba Bank OJSC
Հայաստանի Հանրապետություն
Ոլորտ`
Ֆինանսներ/Բանկ/Ապահովագրություն
Աշխատակիցների քանակը`
1500-2000
Ընկերության տեսակը`
ՍՊԸ/ԲԲԸ/ՓԲԸ
Հիմնադրման տարեթիվ`
1996
Հաճախորդների սպասարկման խորհրդատու (Բերդ մասնաճյուղ)
Ամբողջ դրույք
Բերդ
07 Հոկտեմբեր 2026
Աշխատանքի պայմաններ Ժամանակավոր
Կատեգորիա Բանկային/Վարկային
Աշխատանքի նկարագրություն՝
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ համալրելու Բերդ մասնաճյուղում Հաճախորդների սպասարկման խորհրդատուի աշխատատեղը։
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, պատշաճ սպասարկում,
- Անկանխիկ գործարքների կատարում `ընթացիկ հաշիվների բացում և փակում, ավանդների ձևակերպում և դադարեցում,
- Համապատասխան քարտերի պատվիրում և տրամադրում,
- Վարկերի և վարկային գծերի դիմումների ընդունում,
- Հաճախորդների տվյալների կառավարում, թարմացում, հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
- Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Հաճախորդակենտրոն մոտեցում,
- Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
- Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն: